Դեպի վեր

Չինաստանը պատրաստ է աշխատել ՀՀ-ի հետ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար. դեսպանի հարցազրույցը

armenpress.am10/1/2021, 10:12
  • Email
  • Facebook
  • Twitter

Չինաստանը պատրաստ է աշխատել ՀՀ-ի հետ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար. դեսպանի հարցազրույցը

Չինաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ փոխադարձ օգնության մեծացման, տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացման և երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար։ «Արմենպրես»-ի հետ զրույցում վստահեցրեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը:

Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.

- Պարոն դեսպան, հոկտեմբերի 1 -ը Չինաստանի ազգային տոնն է, ինչի կապակցությամբ Ձեզ շնորհավորում եմ: 2021 թ-ին լրանում է Չինաստանի Կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 72-րդ ամյակը: Որպես Հայաստանում Չինաստանի դեսպան, կարո՞ղ եք մեր ընթերցողների հետ կիսվել Չինաստանի տնտեսական և սոցիալական զարգացման ձեռքբերումների մասին:

- Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման պահից սկսած՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության միասնական ղեկավարության ներքո չինացի ժողովուրդը, հենվելով սեփական ուժերի վրա, հսկայական աշխատանք է տարել երկրի բարգավաճման համար։ Նրանք ստեղծել են չին ժողովիդի հազարամյա պատմության ընթացքում գոյություն ունեցող ամենահիասքանչ էպոսները, հզոր ուղիներ հարթել, ստեղծել մեծ գործ, ունեցել հզոր ձեռքբերումներ և նոր ուղիով առաջ են ընթանում՝ դեպի ազգային վերածննդի մեծ երազանք։ Սույն թվականի մարտ ամսին ՉԺՀ նախագահ Սի Ծինպինը հանդիսավոր կերպով հայտարարեց, որ Չինաստանը աղքատության դեմ պայքարում մեծագույն հաղթանակ է տարել։ Հուլիսի 1-ին ՉԺՀ Կոմունիստական կուսակցության 100-ամյակի առթիվ նախագահը կուսակցության և ժողովրդի անունից հանդիսավոր կերպով հայտարարեց, որ Չինաստանը հասել է իր 100-ամյա նպատակին և կառուցել է բարենպաստ պայմաններ չինական հողի վրա։ Դա Չինաստանի տնտեսական և սոցիալական զարգացման մեծ նվաճումները խորհրդանշող իրադարձություն է Չինաստանի Կոմունիստական կուսակցության հիմնադրման 100 և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 72 տարիների ընթացքում:

Նորամուծությունների և բաց քաղաքականության շնորհիվ Չինաստանը պատմական առաջընթաց է կատարել՝ համեմատաբար չզարգացած արդյունաբերությունից մինչև աշխարհում մեծությամբ երկրորդ տնտեսական արտադրություն։ Չինաստանի համախառն ներքին արդյունքը հասել է հարյուր միլիարդ յուանի, իսկ մեկ շնչի հաշվով տարեկան եկամուտը գերազանցել է 10.000 ԱՄՆ դոլարը, որը բերել է նրան, որ այն դարձել է աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությամբ երկիրը՝ պատմական թռիչք կատարելով սննդի և հագուստի անբավարարությունից դեպի ընդհանուր բարեկեցություն: 2021 թ.-ի առաջին կիսամյակում Չինաստանը հաղթահարել է համաճարակի բացասական հետևանքները, նրա համախառն ներքին արդյունքը հասել է 532 հազարից 167 միլիարդ յուանի՝ ավելանալով 12,7 տոկոսով անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, իսկ նրա տնտեսական զարգացումը նախատեսում է կայունացման և բարելավման միտում և շարունակում է գործել ինչպես խաղաղ տնտեսական աճի «լոկոմոտիվ»։ Նաև ուզում եմ ընդգծել, որ Չինաստանը միշտ հանդիսացել է խաղաղության հիմնական կառուցողը աշխարհում, գլոբալ զարգացման գործի ամենախոշոր ներդրողը և աշխարհակարգի խիստ պաշտպանը: Այս տարի լրանում է ՄԱԿ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տեղի վերականգնման 50-ամյակը: Վերջին 50 տարիների ընթացքում Չինաստանը անցել է ուղի՝ ՄԱԿ-ից վտարվելուց մինչև ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների թվով երկրորդ ամենամեծ և Անվտանգության խորհրդի մշտական անդամներից ամենամեծ քանակությամբ զորքերի մատակարարը:

Չինաստանն աշխարհում ամենամեծ քանակությամբ աղքատներ ունեցող երկրից այդ ընթացքում վերածվել է մի երկրի, որտեղ, պատմականորեն լուծվել է աղքատության խնդիրը, ժամանակից շուտ է հասել ՄԱԿ-ի օրակարգում ձևավորված՝ մինչև 2030 թվականը ժամանակահատվածում կայուն զարգացման բնագավառում աղքատության նվազեցման նպատակին, և նպաստել է աղքատության ավելի քան 70 տոկոսով նվազեցմանը։

Վերջին 50 տարիների ընթացքում օգնություն ստացող խոշոր երկրից վերածվելով գլոբալ զարգացմանը նպաստող երկրի՝ Չինաստանը ավելի քան 160 զարգացող երկրների համար անց է կացրել ավելի քան 400 հազար կադրերի վերապատրաստումներ։ Չինաստանը գործարկել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը` կազմելով մեծ ընտանիք, որին միացել են 141 երկրներ և 32 միջազգային կազմակերպություններ։ Վերջին 50 տարիների ընթացքում Չինաստանը բժշկական և առողջապահական սուղ ռեսուրսներ ունեցող երկրից դարձել է միջազգային առողջապահության գլոբալ ճգնաժամին արձագանքող հիմնական դերակատարը՝ ամբողջ աշխարհին տրամադրելով ավելի քան 1.25 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ և ևս 2 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ կտրամադրի տարվա ընթացքում։

- Շնորհակալություն, պարոն դեսպան: Այս տարի լրանում է Հայաստանի անկախության 30-ամյակը: Չինաստանն առաջին երկրներից է, որը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հայաստանի հետ: 2022 թվականին նշվելու է Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ինչպե՞ս կգնահատեք Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը վերջին 30 տարիների ընթացքում: Ի՞նչ կարող ենք ակնկալել հայ-չինական ապագա հարաբերություններից՝ տարբեր ոլորտներում:

- Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման պահից 29 տարի անց Չինաստանը և Հայաստանը շարունակում են հենվել փոխադարձ հարգանքի, հավասարության և փոխադարձ շահավետ համագործակցության վրա։ Նոր կորոնավիրուսի համաճարակի պայմաններում երկու երկրները ձեռք ձեռքի տված միասին աշխատել են դժվարությունները հաղթահարելու համար և նոր էջ բացել հայ-չինական բարեկամական հարաբերություններում։ Նոր պատմական իրադարձությունների շեմին Չինաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ՝ փոխադարձ օգնության մեծացման, տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացման և երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար։ Նախ՝ ընդհանուր զարգացման համար անհրաժեշտ է ամրապնդել ռազմավարական համաձայնագրերը երկու երկրների միջև։ 2021 թ-ին Չինաստանը հանդիսավոր կերպով նշեց Չինաստանի Կոմունիստական կուսակցության հիմնադրման և ժամանակակից սոցիալիստական երկրի համընդհանուր կառուցման 100-ամյակը։ Հայաստանը զարգացման ազգային ռազմավարությունը լիովին կիրականացնի մինչև 2050 թվականը։ Չինական կողմը պատրաստ է ամրապնդել ռազմավարական համաձայնագրերը Հայաստանի հետ, կիսվել պետական կառավարման իր փորձով և ուսումնասիրել համագործակցության նոր ոլորտներ՝ կենտրոնանալով մարդկանց կյանքի բարելավման և աղքատության վերացման վրա։ Երկրորդ՝ հարկավոր է օգտագործել համագործակցության ամբողջ ներուժը և համագործակցությունը առաջ տանել նորարարությունների միջոցով։ 2021 թ-ի առաջին 7 ամիսների ընթացքում Չինաստանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը կազմել է 640 միլիոն ԱՄՆ դոլար՝ տարեկան կտրվածքով ավելանալով 34 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այդ թվում Հայաստանից Չինաստան արտահանումը կազմել է տարեկան 258 միլիոն ԱՄՆ դոլար, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 98, 2 տոկոս։ Չինաստանը շարունակում է մնալ Հայաստանի մեծությամբ 2-րդ գործընկեր-երկիրը առևտրի ոլորտում, որը ամբողջությամբ ի ցույց է դնում այդ երկրների...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 407 416
EUR 408 428
RUR 6.4 6.9
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր