Դեպի վեր

Թումանյանի թանգարանն ու «Արմենպրես»-ը համատեղ ցուցահանդեսով նշանավորեցին գրողի հոբելյանը

armenpress.am09/11/2019, 11:30

Թումանյանի թանգարանն ու «Արմենպրես»-ը համատեղ ցուցահանդեսով նշանավորեցին գրողի հոբելյանը

Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ գրողի թանգարանում բացվեց «Թումանյանը՝ լուսանկարիչ» խորագրով ցուցահանդեսը, որի շնորհիվ ընթերցողները կարող են բացահայտել մեծանուն գրողի լուսանկարչական տաղանդը: Ներկայացված են Թումանյանի՝ իր զավակներին արած լուսանկարների գեղեցիկ հավաքածուն, թանգարանի արխիվի ապակե նեգատիվների նմուշները, ինչպես նաև բանաստեղծի շքեղ լուսանկարչական ալբոմները։

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Ցուցահանդեսի երկրորդ բաժնում «Արմենպրես» լրատվական գործակալության արխիվային բացառիկ նյութերն են` նվիրված գրողի 150-ամյակին: Ցուցանմուշներում ներկայացված է Թումանյանի կենսագրական շղթան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսը բացվեց սեպտեմբերի 11-ին:

Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը ցուցադրված մի շարք լուսանկարներից առանձնացրեց Թումանյանի ընտանիքի միակ լուսանկարը, որում գրողի ընտանիքի բոլոր անդամներն են: «Սա 1914 թվականի գարնանն արված լուսանկար է. ճակատագրական մի տարեթիվ, որից հետո ընտանիքի անդամներն առանձնացան, որպեսզի յուրաքանչյուրն իր առաքելությունն իրագործի: Հետաքրքիր է նաև Թումանյանի դստեր`Թամարի լուսանկարը, որում նա այն հագուստով է, որով 1909 թվականին Մետեխի բանտում այցելել էր հորը: Այդ հագուստի ծալքերի մեջ պահելով` նա տուն էր բերել «Մի կաթիլ մեղր» ստեղծագործությունն ու «Վայրէջք» բանաստեղծությունը: Թամարը մշտապես հպարտացել է, որ հոր երկու գործերի փրկիչն է»,-պատմեց Եղիազարյանը:

Ներկայացնելով Անուշ Թումանյանի կերպարը` տնօրենն ասաց, որ նա յուրահատուկ աղջիկ էր: «Անուշը շատ է սիրել լուսանկարվել: Նա բավականին ռոմանտիկ էր, բանաստեղծական քնքուշ հոգի ուներ և ստեղծագործական պատառիկներ է գրել, որոնք մենք նախատեսում ենք հրատարակել: Թումանյանի և Անուշի զրույցները հիմնականում վերաբերել են գեղարվեստին, գրականությանը»,-նշեց Եղիազարյանը:

Թումանյանի որդիներից Արտավազդը դրամատուրգ էր։ Եղիազարյանի խոսքով` երբ Թումանյանը նրան մարդկանց հետ էր ծանոթացնում, Արտավազդը շեշտում էր, որ դրամատուրգ է: «Արտավազդը գրել է հետաքրքիր պիեսներ` անդրադառնալով համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց կենսագրություններին: Նրա պիեսներից մեկն անգամ բեմադրվել է: Ավաղ,...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր