Դեպի վեր

Dolce & Gabbana-ի մուսա Քիմը, աստղային հյուրերով շոուն Միլանում եւ նախկին տհաճ միջադեպը

bravo.am09/29/2022, 5:06
  • Email
  • Facebook
  • Twitter

Dolce & Gabbana-ի մուսա Քիմը, աստղային հյուրերով շոուն Միլանում եւ նախկին տհաճ միջադեպը

Միլանի նորաձեւության շաբաթվա ընթացքում ներկայացվել է նաեւ Dolce & Gabbana-ի եւ Քիմ Քարդաշյանի համատեղ գարուն-ամառ հավաքածուն, որը կրում էր Ciao, Kim անվանումը:Դեռ մինչեւ ցուցադրությունը, այն բավական աղմուկ էր հանել ու լուսաբանվել մամուլում, քանի որ իտալական բրենդը պարբերաբար Քարդաշյանից ռետրո ոճի հրապարակումներ էր անում ու ինտրիգ առաջացնում:



Տեսանյութերում Քիմին հետապնդում էին պապարացիները: Ցուցադրության համար էլ Դոմենիկո Դոլչեն եւ Ստեֆանո Գաբբանան անակնկալ էին պատրաստել՝ նույն թեմայով լուսանկարահանում:

Ցուցադրությանը շատ աստղեր էին ներկա՝ Քլոե Քարդաշյանը ու նրա մայրը՝ Քրիս Ջենները, Էշլի Գրեմը, Ալեսանդրա Ամբրոսիոն, Հելենա Քրիստենսենը: Ի դեպ, սոցկայքերում արդեն բավական բուռն կերպով քննարկվում է Քլոե Քարդաշյանի ու իտալացի դերասան եւ մոդել Միկելե Մորրոնեի համատեղ կրքոտ լուսանկարը:

19


Հյուրերի թվում, ինչպես միշտ, առանձնացել ու բոլորի ուշադրությունը գրավել է Մոնիկա Բելուչին, որի դուստր Դեւա Կասելը եւս մասնակցել է ցուցադրությանը:



Նոր հավաքածուն ներկայացնում է բրենդի նախորդ տարիների զգեստների վերարժեւորումը: Քիմն ընտրել է Dolce & Gabbana-ի 1987-2007 թվականների իր հավանած զգեստները, որոնց հիման վրա նոր զգեստներ են արվել: Հայտնի չոկեր Sex-ն այդպես վերածվել է Kim գրությամբ վզնոցի:

19


Շատերն են զավեշտ համարում, որ բրենդը համագործակցում է Քարդաշյանի հետ: 2018-ին Գաբբանան սոցկայքերում մեկնաբանել էր Քիմի քույրերի՝ Ջեններների լուսանկարն ու նրանց անվանել «աշխարհի ամենաէժանագին մարդիկ»: Սակայն հենց այս տարի Dolce & Gabbana-ն դարձել է Քորթնի Քարդշյանի ու Թրեւիս Բարքերի հարսանիքի հովանավորն ու հարսի ընտանիքի բոլոր անդամների համար զգեստներ կարել:

Հիմա էլ Քիմն է դարձել նորաձեւության տան մուսան: Ցուցադրության վերջում նա դիզայներների հետ դուրս է եկել ու խոնարհվել:



«Քիմ Քարդաշյանը ժամանակակից դիվա է ու իսկական մուսա: Նրա վստահությունը, անկախությունն ու ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 0 99999999
EUR 0 99999999
RUR 0 99999999
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր