Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը համարել է ծայրաստիճան լուրջ իրավիճակ, որը հանգեցնում է էական հետևանքների ողջ տարածաշրջանի խաղաղության և անվտանգության համար:
Tass-ի փոխանցմամբ, Տալլինը նախաձեռնում է խորհրդակցություններ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում`Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս մասին կիրակի օրը հայտարարեց Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն:
«Էստոնիան, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, նախաձեռնում է խորհրդակցություններ` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները քննարկելու համար», - նրա խոսքերը մեջբերել է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Ես կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և ձեռնարկել բոլոր միջոցները՝ իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար։ Տարա...
Կարդալ ամբողջովին