Դեպի վեր

Գործարարն ասում է՝ 6 տարվա աշխատանքը մեկ օրում կորցրեց, երբ Լաչինի շրջանը մեկ ստորագրությամբ հանձնվեց Ադրբեջանին

azatutyun.am01/14/2021, 7:18

Գործարարն ասում է՝ 6 տարվա աշխատանքը մեկ օրում կորցրեց, երբ Լաչինի շրջանը մեկ ստորագրությամբ հանձնվեց Ադրբեջանին

Գյուղատնտես, գործարար Հարություն Մնացականյանը մինչև պատերազմը Լաչինի (Քաշաթաղի) շրջանի Լեռնահովիտ համայնքում շուրջ 200 հեկտար հացահատիկային կուլտուրաներ՝ հիմնականում հաճար էր մշակում։ 6 տարվա աշխատանքը մեկ օրում կորցրեց. շրջանը հանձնվեց Ադրբեջանին։

«Մի ստորագրությամբ, էդտեղ նույնիսկ կրակոցներ չեն հնչել, նույնիսկ արկ չի ընկել, ուղղակի հանձնվեց։ Իմ վատագույն կանախտեսման մեջ պիտի 5 շրջանները հանձնեին, մի քանի տարի հետո 2 շրջանը հանձնեին և ամենակարևորը Լաչինի միջանցքը լիներ 30 կմ, որի շնորհիվ նաև Ծիծեռնավանքը կմնար մեզ, բայց այս տարբերակը կյանքում իմ մտքով չի անցել։ Սա իմ պատկերացրած վատագույն սցենարից էլ վատ է։ Ընդհանուր էդ բանավոր պայմանավորվածության արդյունքում ասում են 5 կմ է թողնված 30-ի փոխարեն, ու ասեմ՝ էդ 30 կիլոմետր միջանցքում բազմաթիվ գործարարներ՝ հաշվի չառնելով, որ հնարավոր է էդ հողերը հանձնել, էդտեղ ՀԷԿ-եր էին կառուցել, արտադրական տարածքներ ունեին, ու էդ ամբողջը մնաց նրանց՝ Ծիծեռնավանքն էլ բոնուս։ Իսկ էդ 30-ի մեջ դա չէր լինելու։ Լավրովյան այդ պլանով այդ 30 կիմոլետրը բավականին տարածք էր», - ասաց Հարություն Մնացականյանը՝ նշելով շոկից նոր դուրս է գալիս։

Մնացականյանը բերքի մի մասը արտահանում էր, մյուս մասն էլ՝ տեղական շուկայում սպառում։ Նրա խոսքով՝ այնտեղ ահռելի մեծ հողատարածքներ են կորցրել նաև ընկերները։ «Իմ ընեկներն էլ հողակտորներ ունեին, մինչև 2 հազար հա ընկերներս միասին՝ բոլորով իրար հետ ունեինք, պլյուս իմ 200 հա-ը։ Արտահանում էի Իտալիա, Բելգիա, արտահանել եմ Իսրայել, նաև ԱՄՆ։ Մենակ իմ հողակտորով 70 մլն տարեկան դու կորուստ ես ունենում», - ասաց գործարարը։

Հարություն Մնացականյանն, ով պատերազմի առաջին իսկ օրից կամավոր մեկնել էր սահման՝ հիմա, արդեն պատրաստվում...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր