Դեպի վերեւ

Քանի դեռ այդ անձանց չեն ձերբակալել, Սեյրան Օհանյանին չեն կարող ձերբակալել. Սամվել Բաբայան

1in.am02/21/2017, 1:05
  • Email
  • Facebook
  • Twitter

Քանի դեռ այդ անձանց չեն ձերբակալել, Սեյրան Օհանյանին չեն կարող ձերբակալել. Սամվել Բաբայան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ պաշտպանական բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

-Պարոն Բաբայան, երեկ Արցախում բավական մեծ մասնակցությամբ տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների հանրաքվե։ Դուք երկար տարիներ Արցախում գործունեություն եք ծավալել։ Ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունը։ Պե՞տք էր Արցախին անցնել սուպերնախագահական կառավարման մոդելին։

-Երբ որ ես առաջին անգամ մտա Ղարաբաղ, հայտարարեցի, որ գործող իշխանություններն ամեն ինչ անեն, որ Ղարաբաղում ընտրություններ չլինեն: Մինչև 2020 թվականը Ղարաբաղում ընտրություններ չեն լինելու, դրանից հետո էլ արդեն երկրորդական է, քանի որ հենց գնան ընտրությունների՝ իրենք պարտված են։

Բայց մենք տեսանք, թե ինչ ոգևորությամբ, զուրնա դհոլով անցավ հանրաքվեն։ Մարդիկ շատ ոգևորված էին։

-Դե գիտեք, այս ազգին սովորեցրել են «ցիրկով» զբաղվել։ Ես «ցիրկով» չեմ զբաղվում, դրա համար զերծ եմ մնում մեկնաբանություններից։ Միայն կարող եմ ասել, որ եթե այդ մարդիկ գնան իսկական, ժողովրդավարական ընտրությունների, ապա իրենք չեն անցնի։ Իրենք էլ դա գիտեն։ Իրենք զրո տոկոս են։

Հանրաքվեի դրական արդյունքը չի՞ փոխում Ձեր կանխատեսումները։

-Որևիցե դրական արդյունք չկա։ Դա նկարչություն է բառիս բուն իմաստով։

-Ուզում եք ասել՝ արցախցիները դեմ էին սահմանադրական փոփոխություններին, բայց նկարչությո՞ւն է եղել։

-Իհարկե։ Արցախի ժողովուրդը չէր էլ հասկանում դա ինչ է ու ինչ էր կատարվում։ Նրան ասել էին գնա սա արա, գնաց արեց։ Ուրիշ ոչինչ չկա։ Դա լուրջ չէ։ Ասել, թե Արցախում դեմոկրատական հանրաքվե է եղել, դա ծիծաղելի է։ Ինձ մի ծիծաղեցրեք։

Պարոն Բաբայան, անդրադառնանք հայաստանյան ներքաղաքական խնդիրներին։ Մենք տեսնում ենք, որ իշխանությունների կողմից ճնշումներն են կիրառվում Ձեր համակրած դաշինքի անդամների նկատմամբ։ Օրերս Օսկանյանի որդին էր ձերբակալվել, մամուլը գրում է, որ Սեյրան Օհանյանի դեմ քրեական գործ է պատրաստվում։ Ինչպե՞ս եք գնահատում այս ամենը։

-Նախ, ես չեմ հավատում, որ Սեյրան Օհանյանի դեմ գործ կհարուցվի, քանի որ դրա համար հիմքեր չկան։ Բայց եթե գործ էլ հարուցեն, ձերբակալեն էլ, դրանից բան չի փոխվի։ Ես այդպես եմ ենթադրում։ Ավելի վատ վիճակ կլինի, քան կա։ Խնդիրն այն է, որ միակ ընդդիմադիր դաշտում գործող ուժը սա է, որը իրենց հսկողության տակ չի։ Մարդիկ ջղայնանում են։ Խնդիրը սա է։ Իրենք այնքան պարզ են ներկայանում, որ էլ հարց չի մնում։ Բոլոր քաղաքական ուժերն արդեն տոկոս են պայմանավորվել։ Մեկին հինգ տոկոս, մյուսին յոթ տոկոս։ Եթե գնանք, տեսնենք իրենց կառույցներում մարդիկ ոնց են այդ տոկոսները բաժանում, ոնց են դրանով զբաղված, ինքներդ էլ կհասկանաք, որ նկարչություն է, ոչ մի քաղաքական պրոցես։

Դուք այդքան վստահ եք ասում, բայց մենք տեսանք, որ Օսկանյանի որդուն ձերբակալեցին, ի՞նչն է խանգարում Սեյրան Օհանյանի դեմ ևս մի նման գործ հարուցել։

-Սեյրան Օհանյանը 25 տարի ծառայել է այս ազգին, վիրավորված տղա է։ Այդ մարդը գեներալ-գնդապետ է։ Հեշտ չի գեներալ մարդուն մի չնչին բանի համար ձերբակալել։ Երկրորդը՝ մինչև...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 485.5 488
EUR 513 518.5
RUR 8.35 8.45
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ