Դեպի վերեւ

Ինչպես է բաշխվելու ՀՀԿ-ի ստացած 55 մանդատը թեկնածուների միջեւ

armtimes.com3 օր առաջ
  • Email
  • Facebook
  • Twitter

Ինչպես է բաշխվելու ՀՀԿ-ի ստացած 55 մանդատը թեկնածուների միջեւ

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանում մեծամասնություն ստացած Հանրապետական կուսակցությանը նախնական տվյալներով բաժին կհասնի 55 մանդատ: Այս մանդատները պետք է բաշխվեն կուսակցության համամասնական եւ ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածուների միջեւ: Նախ ներկայացնենք, թե 13 ընտրատարածքներում ՀՀԿ-ն եւ նրա թեկնածուները ինչ արդյունքներ են գրանցել:

Թիվ 1 ընտրատարածք: Երեւան քաղաքի Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային բոլոր թեկնածուները միասին ստացել են 58 հազար 856 քվե: Այս ընտրատարածքում առաջին երեք ամենաշատ ձայն ստացած թեկնածուներն են՝ Ռոբերտ Սարգսյանը(27.107 քվե), Միհրան Պողոսյանը(19.874 քվե) եւ Ղուկաս Ուլիխանյանը(9.543):

Թիվ 2 ընտրատարածք: Երեւան քաղաքի Արաբկիր, Դավիթաշեն եւ Աջափնյակ վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուները բոլորը միասին վերցրած ստացել են 55 հազար 325 քվե: Թիվ 2 ընտրատարածքում երեք առավել շատ ձայներ ստացած թեկնածուներն են՝ Արման Սահակյանը(18.532 քվե), Արտակ Սարգսյանը(12 հազար 27 քվե) եւ Արթուր Գեւորգյանը(10 հազար 150 քվե)

Թիվ 3 ընտրատարածք: Այս ընտրատարածքն ընդգրկում է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջանները, որտեղ ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների ստացած ձայների հանրագումարը 66 հազար 397 է: Թիվ 3 ընտրատարածքում ՀՀԿ-ի առաջին եռյակն այս տեսքն ունի՝ Սամվել Ալեքսանյան (42 հազար 472 ձայն), Արաիկ Հովհաննիսյան(19 հազար 710) եւ Կորյուն Նահապետյան (1046 ձայն):

Թիվ 4 ընտրատարածք: Երեւան քաղաքի Կենտրո, Նորք Մարաշ, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում ՀՀԿ-ի թեկնածուները ստացել են 50 հազար 781 ձայն: Այս ընտրատարածքում ՀՀԿ-ի առաջին եռյակը գլխավորում է Հակոբ Բեգլարյանը(26 հազար 1 ձայն), Հարություն Կարապողոսյանը(20 հազար 306) եւ Ասատուր Սահակյանը(1726 ձայն):

Թիվ 5 ընտրատարածք: Արարատի մարզն ընդգրկող ընտրատարածքում ՀՀԿ-ի թեկնածուները միասին ստացել են 77 հազար 248 ձայն: Այս ընտրատարածքում առաջին եռյակը հետեւյալ տեսքն ունի՝ Արայիկ Գրիգորյան (45 հազար 339 քվե), Մուրադ Մուրադյան(18 հազար) եւ Ալիկ Սարգսյան (6 հազար 530 քվե):

Թիվ 6 ընտրատարածք: Արմավիրի մարզն ընդգրկող թիվ 6 ընտատարածքում ՀՀԿ-ականները ստացել են 66 հազար 517 ձայն: Ամենաշատ ձայնը ստացել է Նահապետ Գեւորգյանը(22 հազար 64 ձայն), Սեյրան Սարոյանը(21 հազար 937) եւ Ալեքսան Պետրոսյանը(9 հազար 474 ձայն):

Թիվ 7 ընտրատարածք: Այս ընտրատարածքն ընդգրկում է Արագածոտնի մարզը, որտեղ Հանրապետականի թեկնածուները միասին ստացել են 34 հազար 453 ձայն: Այս ընտրատարածքում առաջին եռյակը հետեըյալ պատկերն ունի՝ Նաիրի Սահակյան(14 հազար 166 ձայն), Ռոլանդ Հայրապետյան (7 հազար 439) եւ Մնացական Մնացականյանը(5 հազար 218):

Թիվ 8 ընտրատարածք: Գեղարքունիքի մարզն ընդգրկող այս ընտրատարածքում ՀՀԿ-ականները ստացել են ընդհանուր առմամբ 61 հազար 272 ձայն, իսկ առաջատերն են Կարեն Բոթոյանը(14 հազար 932 քվե), Ռաֆիկ Գրիգորյանը(14 հազար 430 քվե) եւ Հակոբ Հակոբյանը(13 հազար 248 քվե):

Թիվ 9 ընտրատարածք: Լոռու մարզում ՀՀԿ-ն ստացել է 84 հազար 172 ձայն, իսկ առավել շատ ստացած երեք թեկնածուներն են՝ Կարեն Կարապետյան(44 հազար 255 ձայն), Վահրամ Բաղդասարյան(17 հազար 637 ձայն) եւ Արկադի Համբարձումյան(16 հազար 402):

Թիվ 10 ընտրատարածք: Կոտայքի մարզն ընդգրկող ընտրատարածքում ՀՀԿ-ի թեկնածուներն ստացել են ընդհանուր առմամբ 46 հազար 395 ձայն: Այս ընտրատարածքում առաջին երեք առավելագույն ձայներ ստացած պատգամավորներն են՝ Սամվել Սանամյանը(12 հազար 649 ձայն), Անդրանիկ Հարությունյանը(11 հազար 324 ձայն) եւ Արամ Հարությունյանը(10 հազար 808 ձայն):

Թիվ 11 ընտրատարածք: Այս ընտրատարածքն ընդգրկում է Շիրակի մարզը, որտեղ ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների ձայները միասին վերցրած 52 հազար 646 է: Առաջատերները հետեւյալ թեկնածուներն են՝ Արման Սահակյան(14 հազար 510 ձայն), Ֆելիքս Ցոլակյան(11 հազար 796 ձայն) եւ Մարտուն Գրիգորյանը(10 հազար 700 ձայն):

Թիվ 12 ընտրատարածք: Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում ՀՀկ-ի թեկնածուները ստացել են 56 հազար 914 ձայն: Առաջին եռյակում է Վահե Հակոբյանը(21 հազար 823 ձայն), Աշոտ Արսենյանը(17 հազար 563 ձայն) եւ Առուշ Առուշանյանը(6 հազար 879 ձայն):

Թիվ 13 ընտրատարածքում, որն ընդգրկում է Տավուշի մարզը, ՀՀԿ-ի թեկնածուները բոլորը միասին վերցրած ստացել են 34 հազար 237 ձայն: Այստեղ առաջատարներն են՝ Գրիգոր Ավալյանը(17 հազար 113 ձայն), Հակոբ Հակոբյանը(8 հազար 90) եւ Կարեն Նազարյանը(3 հազար 712):

Մանդատների բաշխման կարգը

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ կուսակցության ստացած 55 մանդատից կեսը պետք է ստանան ռեյտինգային թեկնածուները: Քանի որ ՀՀԿ-ի դեպքում թիվը կենտ է եւ 1 ամբողջ մանդատ հնարավոր չէ ստանալ 55-ը հավասար մասրի բաժանելուց, դրա համար պատգամավորական մանդատներից 26-ը կտրվի ռեյտինգային թեկնածուներին, իսկ 28-ը համամասնական ցուցակի առաջին 28 համարին: Ռ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 484.6 486
EUR 514 519
RUR 8.56 8.68
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ