Դեպի վեր

Էն Սանասարյանի գործն ի՞նչ եղավ

7or.am06/11/2019, 9:00

Էն Սանասարյանի գործն ի՞նչ եղավ

Էն Սանասարյանի գործն ի՞նչ եղավ

Ինչ-ինչ, բայց մի՛ բան Նիկոլը եւ իր բրիգադը շատ լավ յուրացրել են. շեղել մարդկանց ուշադրությունը սեփական անձեռնահասության, չհաշվարկված քայլերի, չկշռադատված անկապ հայտարարությունների վնասակար հետեւանքներից`ավելի անկապ, անհավասարակշիռ, անհեթեթ հայտարարություններ եւ խելահեղ քայլեր անելով։

«Սեպը սեպով հանելու» այս տրամաբանությունը իշխող դասի կողմից կիրառության մեջ է դրվում գործնականում անընդմեջ, գնալով` ավելի ու ավելի արտառոց այնպիսի դրսեւորումներով, որ «հպարտ քաղաքացին» չի հասցնում ուշքի գալ ցնցակաթվածից, հասկանալ` ինչ է կատարվում։ Եվ իսպառ մոռանում է` քայլարածական (կամ դանդաղ գործողության ական` ինչպես կուզեք) առաջնորդն ինչ էր անում եւ ասում մեկ օր, երկու օր, մեկ շաբաթ առաջ, ինչ «անհետաձգելի» առաջնահերթություն էր առաջ քաշել` որպես «հեղափոխությունը» հաղթական ավարտին հասցնելու պարտադիր պայման։

Միառժամանակ առաջ, երբ երկիրը կենտրոնացած էր ՊՎԾ պետի շուրջ բորբոքվող կոռուպցիոն սկանդալի վրա`սրտի կսկիծով արձանագրում էր, որ կոռուպցիային պատերազմ հայտարարած իշխանությունն ինքն է խրվել կոռուպցիայի մեջ, Փաշինյանն օդը տատանեց հողեր հանձնելու դավաճանական ծրագրեր մտմտացող «դավադիրների» մասին սենսացիոն հայտարարությամբ, ու բոլորը մոռացան կոռուպցիայի մեջ մեղադրվող Դավիթ Սանասարյանի մասին։ Հետաքրքիր է, նրա գործն ուզում են կոծկե՞լ այս թոհուբոհի մեջ։

Երբ ակնհայտ դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի գլխին սարքված շինծու մեղադրանքը դատարանում փլվում է, ասպարեզ նետեց դատարանները եւ դատական իշխանությունն արգելափակելու գաղափարը, եւ բոլորը մոռացան Քոչարյանի «գործի» մասին։

Երբ չորս կողմից սկսեցին քննադատել դատարանների անկախության դեմ այդ հանդուգն ոտնձգությունը, առաջ եկավ «սեւազգեստ խմբերին տեղորոշելու», ծաղկավոր բաբչկաներ հագցնելու եւ «բորդյուրների տակով մասկիրովկա եղած դեպի օրինական կյանք» ուղղորդելու հրամայականը։ Ու բոլորը մոռացան դատական իշխանությունը յուրացնելու` գործադիրի կցորդը դարձնելու բացահայտ հակասահմանադրական գործողության մասին։

Հիմա դա այլեւս արդիական չէ. մարդիկ սրտի թրթիռով սպասում են` էլ ում կբռնեն «սեւազգեստներին վնասազերծելու» անվան տակ ու բերման կենթարկեն ոստիկանություն։ Չեն էլ հարցնում՝ իսկ ի՞նչ եղավ նախկինում բերման ենթարկվածների հետ` «տեղորոշվելուց եւ վնասազերծվելուց» հետո նրանց մեղքը հաստատվե՞ց, թե՞ տագնապը կեղծ էր` «սեւազգեստ խմբերը» հիվանդ երեւակայության արգասիք էին։

Կարեւորը`որ պտիչկա դրեցին, պատրանք ստեղծեցին, թե անհաշտ պայքար են մղում «սեւազգեստ» սպառնալիքի դեմ` սրբորե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր