Դեպի վեր

Առանց հաշվարկի և կշեռքների. Առողջ ափսեի բանաձևը սննդաբան Լիդիա Այվազյանի խորհրդով

armenpress.am11/26/2021, 5:48

Առանց հաշվարկի և կշեռքների. Առողջ ափսեի բանաձևը սննդաբան Լիդիա Այվազյանի խորհրդով

Առողջ ապրելակերպ, առողջ սնունդ, ճիշտ սննդակարգ, այս և նման այլ թեմաների մասին տեղեկության, խորհուրդների պակաս համացանցում չի զգացվում: Մասնագետներն ու իրենց մասնագետ համարողները, թեման ուսումնասիրածներն ու թեմայից հեռուներն առաջարկներ են անում, խորհուրդներ տալիս, սննդակարգեր ներկայացնում: Ինչպե՞ս այս խառնաշփոթ դարձած տեղեկատվական հոսքի մեջ ճիշտ կողմնորոշվել: Ո՞րն է ճիշտ սնվելու բանաձևը, ինչպե՞ս կողմնորոշվել, ինչպե՞ս հասկանալ, թե որն է մեզ համար ճիշտ սննդակարգը: Այս և այլ հարցերի «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է բժիշկ-սննդաբան Լիդիա Այվազյանը: Ըստ նրա՝ առողջ սնվելու մշակույթը նույնն է ինչ առավոտյան ատամները լվանալը, մաշկը խնամելը: Այս նշված գործողություները չենք կարող մեկ շաբաթ կատարել ու ասել՝ հոգնեցի: Դա նշանակում է, որ ինչպես ատամները լվանալը, մաշկը խնամելը, այնպես էլ առողջ սնվելը պետք է դարձնել ամենօրյա սովորություն:

Ճիշտ և առողջ սնվելու բանաձևը

Առողջ սնվելու սովորությունները, ըստ մասնագետի, նախ պետք է ձևավորվեն մանկական տարիքից: Դրանից բացի, Լիդիա Այվազյանի խոսքով՝ սննդակարգին հետևելը պետք է լինի հասկանալով, խորությամբ ընկալելով: Հակառակ դեպքում, եթե այն կատարում ենք պարզապես որպես թղթի վրա գրված գործողություն, ապա դառնում է սովորական դիետա, այլ ոչ թե առողջ ապրելակերպի մի մաս:

«Եթե անգամ ամենաբալանսավորված, ամենալավ սննդակարգն է կազմվում մարդու համար, ու վերջինս դա անում է առանց հասկանալու, ապա այդ սննդակարգն արդեն առողջ չէ, որովհետև նա առանց հասկանալու կրկնում է ինչ-որ գործողություններ, որոնք գրված են իր համար և որոնք թողնելուց հետո չի իմանալու, թե ինչ պետք է անի»,-ասաց նա:

Առողջ սննդակարգն ու մասնագետի խորհուրդները

Բալանսավորված սննդակարգի ձևավորում՝ առանց հաշվարկի և կշեռքների: Այստեղ կիրառվում է «Առողջ ափսե»-ի սկզբունքը: «Առողջ ափսե»-ում պետք է լինի և՛ ածխաջուր, և՛ բջջանյութ, և՛ սպիտակուց, և՛ առողջ ճարպեր:

Հաջորդ սկզբունքը բազմազանության ապահովումն է, ինչպես նաև մրգերի, բանջարեղենների ներառումն է սննդակարգ: Ըստ մասնագետի՝ պետք է հիշել՝ որքան կարևոր է շատ միրգ և բանջարեղեն ուտելը, նույնքան կարևոր է դրանց բազմազանությունն ապահովելը: Լիդիա Այվազյանի խոսքով՝ բազմազանությունը շատ

կարևոր է: Ավելին՝ խորհուրդ է տրվում փորձել օրվա ընթացքում ուտել գոնե 13 տեսակի մթերք:

«Առաջարկվում է շաքարի սահամանափակում, բայց դա ֆանատիզմի հասցնել և շաքարի օգտագործումը հասցնել զրոյի, խորհուրդ չի տրվում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ասում է, որ մեր կալորիաների մոտ 10 տոկոսը կարող ենք ստանալ շաքարներից, իսկ միջին վիճակագրական մարդը, ով ոչ նիհարում է ոչ քաշ է հավաքում և եթե ուտում է 2000 կկ, ապա դրանից մոտ 200 կկ կարող է լինել պարզ շաքարից»,-ասաց նա:

Սահմանափակումներ սննդակարգում

Խորհուրդ է տրվում վնասակար կամ ոչ առողջ մթերքները սահմանափակել: Դրանք արագ պատրաստված կերակուրներն են՝ ֆասթֆուդերը, շատ վերամշակում անցած մթերքները:

Խորհուրդ է տրվում նաև աղի սահմանափակում: ԱՀԿ-ի կողմից, բոլոր մարդկանց խորհուրդ է տրվում 5 գրամից ոչ ավելի աղ օգտագործել:

«Պետք է սովորել սնվել առանց մենյու, քանի որ դա տալիս է աննկարագրելի ազատություն՝ ուտել այն ինչ ուզում ես և երբ ուզում ես»,-նշեց մասնագետը:

Պոռթկումներ, հոգեբանական խնդիր. Քաշը նվազեցնելուն ուղղված ոչ ճիշտ սննդակարգերի հետևանքները:

Ըստ մասնագետի, եթե խոսքը մեկ, երկու կիլոգրամ նիհարելու մասին է, ապա այդ դեպքում կարելի է կարճատև սահմանափակումներ մտցնել: Դա ոչ մի խնդիր չի առաջացնի: Եթե խոսքը ճարպակալման՝ տասը և ավել կիլոգրամների մասին է, ապա այս դեպքում ոչ մի կարճաժամկետ սահմանափակող դիետա չի կարող օգնել այդ մարդուն: Հակառակը, այդ դիետաները բերելու են սննդային վարքի խանգարումների, ֆիքսվածության այս կամ այն մթերքների նկատմամբ, որոնք այդ ժամանակ չեն ուտում: Այլ կերպ ասած «չիկարելիներն» ավելանում են:

«Նման սննդակարգ չի կարող նորմալ մարդը երկար ժամանակ պահել, դա բնականաբար 99 տոկոս դեպքերում բերում է պոռթկումների կամ սննդակարգը թողնելուն, կամ այն կարճ ժամանակով պահելուն, իսկ կարճ ժամանակով պահելը ավել քաշի խնդիր ունեցող մարդու խնդիրը չի լուծում, ընդհակառակը վնասում է: Արագ նիհարեց, հետո սկսեց կրկնակի ամեն ինչ ուտել, այստեղ առաջ են գալիս նաև հոգեբանական խնդիրներ, որովհետև իրեն երկու ամիս ոչինչ չէր կարելի, իսկ հիմա արդեն կարելի է, քանի որ արդեն ավարտել է սննդակարգը, և գնացին պոռթկումները: Այն բոլոր գովազդները, որ տեսնում ենք մեկ ամսում 15 կիլոգրամ կամ ինչ-որ

մարաֆոններ և այլն, հավատացեք այդ մարդկանց գրեթե 90 տոկոսը եկել է ինձ մոտ՝ ասելով այս մարաֆոնի ժամանակ 30 կիլոգրամ նիհարեցի, հետո 40 կիլոգրամ նորից հետ բերեցի, այսինքն, ես ամեն օր ունենում եմ հայտնի դիետաներով արագ նիհարած մարդիկ, ովքեր դիետայից հետո կրկնակի անգամ ավելացրել են քաշը»,-հավելեց նա:

Ոչ պակաս կարևոր հարց. քաշ հավաքելու գաղտնիքները

Լիդիա Այվազյանի խոսքով՝ այստեղ նույնպես առկա են նույն բարդությունները, որոնք կային քաշը պակասեցնելու դեպքում: Այս դեպքում էլ սկսում են սննդային բաժինների ավելացումները, իսկ որոշ ժամանակ անց տարբեր պատճառներով թողնում են սննդակարգը՝ կորցնելով ավելացրած կիլոգրամները:

Այս պարագայում խորհուրդ է տրվում փոքր բաժիններով մեծ կալորիականության սննդի ընդունում, ինչպես նաև սթրեսի հաղթահարում շատ կարճ ժամանակում, որովհետև այն հանգեցնում է ախորժակի դեֆիցիտի, կալորիաների անկման և, իհարկե, քաշի նվազման: Այստեղ շատ կարևոր է սթրեսի կառավարումը, սովորությունների ձեռք բերումը: Ցանկալի է ձեռքի տակ ունենալ բարձր կալորիականությամբ սնունդ, որպեսզի երկար ժամանակ անձը ստիպված չլինի սոված մնալ և այդ ապրելակերպը դարձնել սովորություն, այլ ոչ թե երկու ամսում ֆիթնեսով, ֆիզիկական ակտիվությամբ, ինչ-որ բաներ խմելով 5 կիլոգրամով քաշն ավելացնել, իսկ հետո թողնել՝ մտածելով, որ կպահպանվի քաշը:

Այսինքն՝ երկու դեպքում էլ և նիհարելու, և քաշ հավաքել պարագայում էլ յուրաքանչյուր փոփոխություն պետք է դարձնել սովորություն և երկարաժամկետ ամբողջ կյանքի համար, այլապես չի ստացվի մի քանի ամսում հասնել ցանկալի արդյունքի:

Դե, իհարկե, չենք մոռանում մարմնի կառուցվածքը, քանի որ կան դեպքեր, երբ մարդը հակում ունի քաշ հավաքելու և հակառակը:

Մթերքներ, որոնց օգտագործումը պարտադիր է օրգանիզմի առողջ միկրոֆլորան պահպանելու համար

«Բնականաբար բոլոր մթերքներն էլ բալանսի մեջ պարտադիր են, պարտադիր են սպիտակուցներով հարուստ մթերքներ, դրանք շատ կարևոր նշանակություն ունեն մեր իմունային համակարգի, նյութափոխության, արյան մակարդելիության և բազմաթիվ պրոցեսների համար: Սննդակարգում պարտադիր պետք է լինեն ածխաջրերը: Ցավոք, մենք հաճախ ծայրահեղությունից ծայրահեղություն ենք ընկնում, սննդակարգ ենք պահում, որտեղ կամ մենակ սպիտակուցներ են և ածխաջրերը թշնամի են կամ հակառակը, ածխաջրերն ենք չարաշահում՝ ամբողջ օրն ուտելով փլավ ու հաց»,-ասաց Լիդիա Այվազյանը:

Սննդակարգի հետևող մարդկանց մոտ ամենավատ սխալներից մեկը, ըստ մասնագետի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր