«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական լրատվամիջոցները լեցուն են 2017 թվականի հունվարի 1-ից հետո դեպի Ռուսաստան ավտոմեքենաների ներկրման նոր կարգի վերաբերյալ հրապարակումներով: Ըստ այդմ, ավտոմեքենաների ներկրումը խիստ դժվարացվելու է:
Բայց ամենաուշագրավն այն է, որ բոլոր լրատվամիջոցները նշում են, թե նոր կարգը տարածվում է նաեւ ԵՏՄ անդամ այլ պետություններ մեքենա ներկրելուն: Այսինքն, այդ նույն դժվարությունները վերաբերում են նաեւ մեզ: Ըստ հրապարակումների, ԵՏՄ տարածք ներմուծվող ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն «ԷՌԱ ԳԼՈՆԱՍ» համակարգով, որով վթարված մեքենաների վարորդները կարող են արբանյակային կապի միջոցով համապատասխան ծառայություններին հայտնել վթարի մասին:
Բացի այդ, ԵՏՄ տարածք ներմուծվող ցանկացած մոդելի մ...
Կարդալ ամբողջովին