Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։
Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են նաև Հայաստանում գործող 18 առևտրային բանկից 16-ը, Արցախբանկի կենտրոնական մասնաճյուղը և Ֆասթ բանկը դուրս է մնացել ցուցակից։ Ցուցակում է նաև ՀՀ Կենտրոնական բանկը։
2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսների արդյունքում բանկային ոլորտի առաջատար հարկատուն Ամերիաբանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 7.86%-ով կամ 0.7 մլրդ դրամով՝ կազմելով 8.18 մլրդ դրամ։ Բանկն ընդհանուր ցուցակի 24-րդ հորիզոնականում է։
Ակբա բանկը երկրորդն է՝ 7.41 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 31.63%-ով կամ 1.78 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 28-րդ հորիզոնականում է։
Երրորդն Արդշինբանկն է՝ 7.32 մլրդ դրամ վճարված հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 97.9%-ով կամ 3.62 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 29-րդն է։
Ինեկոբանկը չորրորդն է՝ 5.23 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 0.64%-ով կամ 33.8 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 50-րդն է։
Հայբիզնեսբանկը 5-րդն է՝ 4.93 մլրդ դրամ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 8.61%-ով կամ 391.14 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 52-րդ հորիզոնականում է։
Վեցերորդ տեղում Կոնվերս բանկն է՝ վճարած 3.88 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 57.30%-ով կամ 1.41 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 73-րդ հորիզոնականում է:
ՎՏԲ-Հայաստան բանկն յոթերորդն է՝ 3.49 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 3.63%-ով կամ 131.38 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 80-րդ հորիզոնականում է։
Արմսվիսբանկն ութերորդն է՝ վճարված 3.37 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 13.02%-ով կամ 388.91 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 83-րդ հորիզոնականում է։
Իններորդ տեղում է Հայէկոնոմբանկը՝ 3.29 մլրդ դրամ վճարված հարկով։ 2021թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 13.89%-ով կամ 530.14 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 84-րդ հորիզոնականում է։
10-րդ հորիզոնականում Յունիբանկն է, որի մուծած հարկերի ծավալը կազմել է 2.58 մլրդ դրամ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 19.22%-ով կամ 416.28 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 107-րդ հորիզոնականում է։
ԱյԴի բանկը 11-րդն է՝ վճարած 2.56 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 0.55%-ով կամ 13.9 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 109-րդ հորիզոնականում է։
Արարատբանկը 12-րդն է՝ 2.49 մլրդ դրամ։ 2021թ. համադ...
Կարդալ ամբողջովին