Հուլիսի 26-ին քաղաքացիների խաղաղ, բազմամարդ երթը մեծ խուճապ առաջացրեց հանցավոր վարչախմբի մոտ: Այդ օրը բախում հրահրելու Սերժ Սարգսյանի ծրագրի տապալումից հետո հաջորդ օրը ոստիկանական ողջ մեքենան ներդրվեց քաղաքացիների հերթական խաղաղ հավաքը տապալելու գործին:
Վաղ առավոտից փողոցներում զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով սկսեցին բռնել ու բերման ենթարկել քաղաքացիներին: Բերման ենթարկվածների քանակն այնքան շատ էր, որ հետաքննիչներն ի վիճակի չէին հաշվառել բոլորին և կատարել օրենքով սահմանված անհրաժեշտ ձևակերպումները:
Բացի ՀՀ քաղաքացիներից ոստիկանական բաժիններ և զորամասեր ապօրինի բերվեցին նաև այլ երկրների քաղաքացիներ, նույնիսկ սփյուռքահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի կինը՝ Արսինե Խանջյանը: Ոստիկանության կողմից զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքի արժանացան նաև տարեց մարդիկ և անչափահասներ: Խորհրդային Միության միլիցիայի ավանդույթներին հարիր՝ ոստիկանությունը զանգվածաբար խախտեց մարդկանց իրավունքները՝ նախապես որոշված քանակով և որոշակի ժամանակով մարդկանց ազատությունից զրկելու նպատակով:
Բնականաբար բերման ենթարկվեցին նաև Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի անդամների մեծամասնությունը: Բերման ենթարկվածներից երկուսը՝ Ալեք Ենիգոմշյանը և Լևոն Բարսեղյանը ձերբակալվեցին: Նախորդ գիշերն ապօրինի զենք կրելու շինծու մեղադրանքով ձերբակալվել էր նաև Արմեն Միքայելյանը:
Այսպիսով, այս պահի դրությամբ ձերբակալված են Խորհրդի երեք անդամները, ում, ըստ էության, հանցավոր ...
Կարդալ ամբողջովին