«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ ինքը մշտապես նշել է, որ Հայաստանում արդյունքները պատվաստումների առումով այնքան էլ գոհացուցիչ չեն: «Բայց մեզ գոհացնում է պատվաստվել ցանկացողների թվի անընդհատ աճը: Ես լիահույս եմ, որ պատվաստանյութերի նոր խմբաքանակի գալով էլ այդ տեմպը կաճի, և մենք ճիշտ ժամանակին՝ մինչև տարվա վերջ, հնարավորություն կունենանք հասնել մեր դրած թիրախներին»,- ասաց Ավանեսյանը:
Անդրադառնալով սահմանափակումների վերաբերյալ նախապատրաստվող փաթեթի մասին հարցին՝ Ավանեսյանը մանրամասնեց, որ հանրային ծառայությունների ոլորտում, այն աշխատատեղերում, որտեղ շփումները բավական լայն են, և քաղաքացիները ռիսկի խմբի ներկայացուցիչ են, առաջարկում են դնել ժամանակ առ ժամանակ թեստավորմ...
Կարդալ ամբողջովին