PanARMENIAN.Net - Հունվարի 27-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը, կկայանա «Մանսուրյան․ խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագրով համերգ, որի ընթացքում կներկայացվեն մաեստրոյի ստեղծագործությունները։
«8 հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» ստեղծագործությունը համաշխարհային պրեմիերա է, իսկ «Օրհներգ - Նավապետ Բարի»-ն, որ գրվել է Մեսրոպ Մաշտոցի խոսքերով, Հայաստանում կներկայացվի առաջին անգամ։
Համերգի մասնակիցներն են Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը, մենակատար՝ Տիգրան Քախվեջյան (բարիտոն), ասմունքող՝ Բաբկեն Չոբանյան։ Երեկոն կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։ Համերգը կազմակերպվում է Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի շրջանակում։
Նախագծի կազմակերպիչն է «Կողբ» հիմնադրամը, գլխավոր հովանավորն է Ֆասթ Բանկը, հովանավորներն են Team Telecom Armenia և Տրանսիմպեքս (FedEx) ընկերությունները։
Հունվարի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցած մամուլի ասուլիսը նվիրված էր առաջիկա համերգին և մանսուրյանական մրցույթին։
Մաեստրո Մանսուրյանը, անդրադառնալով հունվարի 27-ին կայանալիք համերգին, ընդգծել է, որ այն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ իր տարեդարձի օրն առաջին անգամ հնչելու են երկու կարևոր ստեղծագործություններ, ինչն իր համար չափազանց հուզիչ է։ Ստեղծագործություններից մեկը, որի հիմքում մաշտոցյան օրհներգերն են, կոմպոզիտորը գրել է Չեխիայի նվագախմբերից մեկի պատվերով, և առաջին անգամ հնչել է անցյալ տարի։ Հեղինակը նկատել է, որ հայրենների համար մեղեդի գրելն իր երազանքն է եղել։
«Երիտասարդ էի, երբ գրեցի իմ 4 հայրենները ձայնի և դաշնամուրի համար։ Մշտական պահանջ ունեի կրկին անդրադառնալու հայրեններին։ Մլքեյանի հետ երկար տարիներ ենք համագործակցում, ինչը լավ հիմք հանդիսացավ շարունակելու այդ աշխատանքն արդեն նոր ստեղծագործություններով։ Արդյունքում ունենք «8 Հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների»,- ասել է Տիգրան Մանսուրյանը։
«Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանն ընդգծել է, որ այս նախաձեռնությամբ նպատակ ունեն ևս մեկ անգամ կարևորելու պոեզիան, երաժշտությունը՝ մաեստրո Մանսուրյանի կերպարով փորձելով ոգեշնչել հատկապես երիտասարդ կոմպոզիտորներին։ Նա նշել է, որ ամեն ինչ անելու են, որպեսզի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը դառնա ամենամյա։
Մանսուրյանի անվան միջազգային մրցույթի գլխավոր հովանավոր Ֆասթ Բանկ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ-զարգացման տնօրեն Գարեգին Դարբինյանի խոսքով՝ FastBank-ի հիմնադիրները մշտապես աջակցել են տարբեր մշակութային միջոցառումների, ինչը դարձել է իրենց ռազմավարության մաս։ Նա նշել է, որ նման հարթակները շատ կարևոր են Հայաստանի համար, և եթե ուզում ենք ապագայում ունենալ մե...
Կարդալ ամբողջովին