PanARMENIAN.Net - Մարտի 10-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կրկին կհյուրընկալի տարածաշրջանի ամենամյա խոշորագույն տեխնոլոգիական իրադարձությունը՝ Digitec-ը, որի շրջանակում 100-ից ավելի մասնակից ընկերություն ներկայացնելու է իր պրոդուկտներն ու լուծումները:
Լինելով տեխնոլոգիական առաջընթացի մեծագույն ջատագով և համաշխարհային շուկայում զբաղեցնելով առաջատար դիրք՝ Fastex ընկերությունը ստանձնել է միջոցառման գլխավոր հովանավորի դերը և իր մասնակցությունը կունենա այս բացառիկ իրադարձությանը:
Fastex-ը ֆուտուրիստական լուծումներով իր տաղավարում պատրաստ է հյուրընկալել բոլոր այցելուներին, ծանոթացնել նրանց ներկայիս և սպասվելիք ծրագրերին՝ հիմնական շեշտը դնելով Fasttoken-ի՝ էկոհամակարգի պաշտոնական կրիպտոարժույթի վրա: Մանրամասն կքննարկվեն նաև Fastex Chain նորարարական բլոկչեյն հարթակում վավերացնող (validator) դառնալու բոլոր հնարավորությունները և անհրաժեշտ քայլերը:
Fastex-ը կներկայացնի նաև իր ftNFT առևտրային ...