Սյունիքի մարզի Կապան քաղաքում ընտրողների հետ են հանդիպել Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության անդամները, այդ թվում նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Խոսելով քաղաքացիների հետ, վարչապետը նշել է, որ ՀՀԿ թիմը բավականին բազմաշերտ է, ներկայացնում է հանրապետության բոլոր շերտերը։
«ՀՀԿ-ն նաեւ կառավարման մեծ փորձ ունի՝ դրական ու բացասական, իսկ սխալների վրա մենք սովորել ենք, որ նորից նույն թակարդը չընկնենք: ՀՀԿ-ն հայտարարել է, որ փոխելու եւ փոխվելու անհրաժեշտություն կա,- ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ արդեն տեսանելի քայլեր արվել են,-ՀՀԿ-ի թիմը համալրվել է նոր, բանիմաց, հայրենասեր թիմակիցներով, որոնք բավական ուժ ու եռանդ ունեն։
Ըստ վարչապետւ՝ Հանրապետական կուսակցությունը տնտեսական ծրագիր է ներկայացրել, որում հստակ ախտորոշվել են բոլոր խնդիրներն ու թերի կետերը, եւ առաջ շարժվելու տեսլական է ներկայացվել:
Սյունքիում վարչապետը երեք շարժիչ ոլորտ է տեսնում՝ հանքարդյունաբերություն, անասնապահություն եւ գյուղատնտեսությունը, այս օրերին մարզպետը բանակցում է նաեւ Կապանի օդանավակայանը վերագործարկելու ուղղությամբ:
«Մենք վստահ ենք, որ ինչ հայտարարում ենք, անելու ենք: Եղեք լավատես եւ հանդուրժող միմյանց նկատմամբ եւ անհանդուրժող` բոլոր թերությունների եւ անարդարությունների նկատմամբ, որոնք, ցավոք, մեր կյանքում կան: Մենք պետք է ձերբազատվենք հիասթափություններից, հակառակ դեպքում՝ շատ դժվար է առաջ գնալ»,- հայտարարել է Կարապետյանը:
Իսկ իշխող Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ վստահեցրել է՝ 5 տարի հետո ի վիճակի են լինելու ասել, որ կատարել են իրենց տված խոստումները։
Ըստ Սարգսյանի՝ ՀՀԿ-ն գալիս է ծրագրով, որը չի խոստանում հաջորդ օրը բոլոր խնդիրները լուծ...
Կարդալ ամբողջովին