Սամցխե-Ջավախքում տարբեր ժամանակներում հայտարարվել է 10 լայնածավալ նախագծերի մասին, սակայն մինչ օրս դրանցից ոչ մեկը չի իրականացվել։ Դրանցից մեկը պետք է նպաստեր Ախալքալաքի 5 գյուղերի զբոսաշրջության զարգացմանը։ Jnews-ի հաղորդմամբ, «Միջազգային թափանցիկություն – Վրաստան» կազմակերպությունն ուսումնասիրություն է իրականացրել խոստացված և չիրականացված ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ։
«TI Georgia»-ն գրում է, որ այս նախագծերը նախապատրաստելու համար կառավարությունը ձեռք է բերել 14 փաստաթուղթ՝ 1 102 844 լարիի արժողությամբ։ Որից 1 023 244 լարիի (92,7%) նախագծային փաստաթղթերը ձեռք են բերվել ուղղակի կարգով կատարված գնումների կամ առանց մրցույթի տենդերների միջոցով:
Կազմակերպությունը եզրակացնում է, որ եթե կառավարությունն այսօր որոշի իրականացնել այդ նախագծերը, ապա գնված փաստաթղթերի մի մասն այլևս պիտանի չէ և փոխարինման կարիք կունենա, և, հետևաբար, բյուջետից կպահանջվեն լրացուցիչ ծախսեր։
Չիրականացված ենթակառուցվածքային նախագիծը, որը վերաբերում է նաև Ախալքալաքին, Ախալքալաքի և Ասպինձայի մունիցիպալիտետներում «մշակութային լանդշաֆտ» ստեղծելու գծով էր, պետք է ներառեր 10 գյուղեր՝ Տոլոշի, Խերթվիսի, Նաքալաքևի, Թմոգվի, Միրաշխանի, Գումբուրդո, Գոգաշեն, Ափնիա, Խավեթ և Դավնիա։
2015 թվականի հունվարի 26-ին, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հրամանով, Ասպինձեի և Ախալքալաքի մունիցիպալիտետների տարածքում՝ Քուռ գետ...
Կարդալ ամբողջովին