Դեպի վեր

Պատերազմից հետո խաղաղության դարաշրջանի փոխարեն ստացանք ավելի ծանր վիճակ. Վանեցյան

panorama.am01/24/2022, 7:00

Պատերազմից հետո խաղաղության դարաշրջանի փոխարեն ստացանք ավելի ծանր վիճակ. Վանեցյան

«Եթե քաղաքական մեջ եմ, իհարկե, պետք է ձգտեմ հասել բարձրագույն կետին: Բայց քաղաքականությունը միայն իշխանատենչություն չէ»,- 24.news-ի «Մերձքաղաքական զրույց» հաղորդման ժամանակ ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա նշել է, որ եթե քաղաքականության մեջ է, իհարկե, պետք է ձգտել հասնել բարձրագույն կետին։

«Բայց քաղաքականությունը միայն իշխանատենչություն չէ։ Հիմա, եթե ես ասեմ՝ երազում եմ դառնալ նախագահ, վարչապետ, դա կարող են մեկնաբանել որպես իշխանատենչություն, բայց եթե նաև չասեմ, որ նպատակ ունեմ հասնել իշխանության, ինձ հավատացող մարդիկ, մեր քաղաքական թիմին հավատացող մարդիկ, մեզ ձայն տված մարդիկ կասեն՝ բա, ինչի՞ համար ենք այս մարդուն հավատում, այս մարդու հետևից գնում։

Ուստի ձգտումը դեպի իշխանություն, իմ պատկերացմամբ, մի նպատակ պետք է հետապնդի․ գաս իշխանության, որ կարողանաս կատարել այն ծրագրերը, որոնք, քո կարծիքով, օգուտ են բերելու մեր երկրին և մեր ժողովրդին։ Եվ այդ նպատակով, իհարկե, այո, ես ձգտում եմ դեպի իշխանություն, որպեսզի կարողանանք մեր երկիրն այս ծայրահեղ ծանր վիճակից հանել և կարողանանք գնալ դեպի ապագա», - ասել է Արթուր Վանեցյանը։

Ընդդիմադիր քաղաքական գործիչը նշել է, որ միշտ գործել է օրենքի շրջանակներում, ամենակարևորը՝ իր խղճի առաջ միշտ մաքուր է եղել. «Ցանկացած աշխատանք անելուց, դեռևս օպեր լիազոր աշխատած ժամանակահատվածից, միշտ ինքս ինձ հաշվետվություն եմ տվել, որ այս գործն անելով, այս մարդուն ձերբակալելով, պատասխանատվության ենթարկելով՝ ճի՞շտ գործ եմ անում, ինքն արժանի՞ է պատժի, թե ոչ:

Անսխալ մարդ չկա: Իհարկե, սխալներ էլ ունեցել իմ աշխատանքի ժամանակ, բայց հիմնականում իմ խղճի առջև միշտ մաքուր և պարզ եմ եղել, ուստի որևէ կաշկանդավածություն չի եղել: Եթե վաղը ինձ նորից հնարավորություն տրվի աշխատելու իրավապահ համակարգում կամ իշխանության մեջ լինելու, եթե ինձ հայտնի դառնան տեղեկություններ, որ մարդիկ օրենքներ են խախտել, անպայման պատասխանատվության եմ ենթարկելու»:

Ա. Վանեցյանը նշել է, որ 8-րդ գումարման Ազգային ժողովը սովորական պայմաններում ձևավորված ԱԺ չէ, կապիտուլյացիոն խայտառակ պայմանագրից հետո ձևավորված առաջին ԱԺ-ն է. «Ինչքան էլ կարևոր լինեն ծառատունկի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանները, մենք մի խնդիր ունենք լուծելու՝ մենք պետք է ապահովենք Հայաստանի ու Արցախի անվտանգային երկարաժամկետ երաշխքիներ, իսկ մենք տեսնում ենք, որ պարտվ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր