Դեպի վեր

Սա նաև քաղաքակրթական պատերազմ է, գերիների նկատմամբ վերաբերմունքը ցույց է տալիս, թե սահմանի որ կողմում ենք. իրավագետ

armtimes.com10/16/2020, 8:54

Սա նաև քաղաքակրթական պատերազմ է, գերիների նկատմամբ վերաբերմունքը ցույց է տալիս, թե սահմանի որ կողմում ենք. իրավագետ

Արցախում ադրբեջանցի վիրավոր ռազմագերուն հայ բժիշկները վիրահատել են: Այս լուրը, որ տարածվեց ռազմագերու հետվիրահատական վիճակը ներկայացնող լուսանկարով, փոթորկեց հայկական համացանցը: Մեծամասամբ, մեր հանրությունը զայրացած է ադրբեջանցու նկատմամբ ցուցաբերված մարդասիրական վերաբերմունքի պատճառով. մարդիկ հիշեցնում են, որ դեռ երեկ երկու հայ գերիների՝ հայկական եռագույնով փաթաթած, թշնամու զինվորները գնդակահարել էին․ այդ ամենը նկարահանել էին, տեղադրել էին համացանցում, հրճվանքով տարածում էին, պաշտոնապես էլ դրեցին, և հետո միայն՝ գուցե հասկանալով, որ դա բանակցությունների ժամանակ կվնասի իրենց, հեռացրին: Նշում են, որ նման թշնամու հետ այսպես մարդասիրաբար վարվելը ճիշտ չէ, հասկանալի չէ, ընդունելի չէ:

Այս մոտեցմանը դեմ արտահայտվողները նշել են, որ գերիներին բուժելը բժիշկների մասնագիտական պարտականությունն է՝ Հիպոկրատի երդում են տվել, հիշեցրել են, որ 1990-ական թվականներին հայ բժիշկները բազմաթիվ ադրբեջանցի զինվորների են վիրահատել, բուժել, հետո էլ նրանց փոխանակել են գերեվարված հայերի հետ:

Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակի» այս հարցերին է պատասխանել Միջազգային իրավունքի մասնագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոս Գրիգոր Չոբանյանը: Նա վստահ է, որ մեր պետության դիրքորոշումը՝ այսպես վարվել, միակ քաղաքակիրթ տարբերակն է, որ այն նաև ճիշտ է իրավական ու քաղաքական առումներով:

- Գուցե էմոցիոնալ տեսակետից հասկանալի է հասարակության լայն շերտերի վրդովմունքը, բայց միջազգային պարտավորությունների տեսակետից և միջազգային իրավական պարտավորությունների ստանձնման տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունն իրեն դրսևորել է՝ որպես քաղաքակիրթ պետություն, որ տեր է կանգնում իր միջազգային պարտավորություններին, և սա միմիայն մեր դիրքերն ավելի է ամրապնդում: Մենք հստակ ցույց ենք տալիս, որ պահպանում ենք ռազմական գործողությունների ժամանակների վերաբերյալ մեր ստանձնած միջազգային պարտավորությունները: Իսկ եթե ավելի առարկայական ասենք, ապա խոսքը Ժնևի 3-րդ կոնվենցիայի՝ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի մասին է: Կոնվենցիայով սահմանվում է հստակ. ոչ մի ռազմագերի չի կարող ենթարկվել ֆիզիկական խեղման, ռազմագերիների հետ պետք է մշտապես վարվել մարդասիրաբար: Այս կոնվենցիան վավերացրել են թե Ադրբեջանի Հանրապետությունը և թե Հայաստանի Հանրապետությունը: Արցախի Հանրապետությունն էլ միակողմանի ընդունել է այն:

Այսինքն՝ այս պահին այսպիսի իրավիճակում ենք. միջազգային պայմանագիրը վավերացրել են երկու պետություններ. ակնհայտորեն, մի պետությունը լրջագույնս խախտում է այս պարտավորությունները, քանի որ հենց նույն կոնվենցիայով ասվում է, որ գերիների հետ մարդասիրաբար չվերաբերվելը, ցանկացած գործողություն, որ կարող է հանգեցնել ռազմագերու մահվան կամ առողջությանը լուրջ սպառնալիքի, ռազմագերու անձի կամ պատվի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը կոնվենցիոն լուրջ խախտումներ են:

Ադրբեջանական հարթակներում տեղադրված տեսանյութերում, անգամ չքննարկելով բարոյական տեսանկյունը՝ միայն միջազգային իրավական պարտավորությունների տեսանկյունից, առավելագույնս կոպիտ կոնվենցիոն խախտումներ են: Սրանք պատերազմական հանցագործություններ են:

Ադրբեջանցիները պատերազմի կանոնները չեն պահպանում, մարդասիրական կանոններին չեն հետևում, բայց ասել, թե «եթե իրենք արել են, մենք էլ նույն ձևով անենք», մեղմ ասած, և՛ միջազգային հանրության առաջ միջազգային պարտավորությունների պատշաճ ստանձնման տեսանկյունից սխալ է, և՛ առհասարակ քաղաքակիրթ պետություններին, իսկ Հայաստանի Հանրապետությունը քաղաքակիրթ պետություն է, հարիր չէ:

Սա նաև քաղաքակրթական պատերազմ է. մենք այդ կետի վրա մեծ շեշտադրում ենք անում: Իսկ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր