PanARMENIAN.Net - ՌԴ-ն Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմադիր Ալեքսեյ Նավալնու հետախուզում է հայտարարել 2020-ի դեկտեմբերից։ Այդ լուրը հաստատել է նրա փաստաբան Վադիմ Կոբզևը։
Վերջինս պարզաբանել է, որ դա նշանակում է՝ Նավալնին ՌԴ ժամանելուն պես կարող է ձերբակալվել, գրում է «Վեդոմոստին»։
Ավելի վաղ Նավալնին հայտարարել էր հունվարի 17-ին ՌԴ վերադառնալու մտադրության մասին։
Հետախուզման մասին որոշումը վերաբերոմ է «Իվ Ռոշեի» գործին, որով Նավալնին 2014-ին 3․5 տարվա պայմանական և փորձնական ժամկետվ 5 տարվա ազատազրկման (երկարացվել է ևս մեկ տարով և լրացել է 2020-ի ավարտին) է դատապարտված։ Որպեսզի պայմանական ժամկետը չվերածվի իրականի, նա պետք է կանոնավոր կերպով հաշվետու լինի Պատիժների հարկադիր կատարման դաշնային ծառայությանն իր գտնվելու վայրի մասին։ Ըստ Տելեգրամ-ալիքներում հրապարակված փաստաթղթերի՝ նա արել է դա մինչև նոյեմբերի 23-ը՝ նշելով, որ գտնվում է Բեռլինում և ֆիզիոթերապիայի կուրս է անցնում։ Դեկտեմբերի 28-ին նրան ասել են, որ պայմանական ժ...
Կարդալ ամբողջովին