Դեպի վեր

Արմավիրում տոննաներով խաղողը չորանում է. գործարանները չեն մթերում

azatutyun.am09/29/2021, 1:00

Արմավիրում տոննաներով խաղողը չորանում է. գործարանները չեն մթերում

Արմավիրի մարզում գրեթե գյուղ չկա, որ խաղողի մթերման խնդիր չունենա։ Տոննաներով բերքը հասել ու վազերին է մնացել. գործարանները չեն ընդունում:

«Որտեղ գնացել եմ, ասել են՝ չենք կարողանում պայմանագիր կապենք, մենք մեր պայմանագրերն ունենք... Ու տենց կախված ենք, սրա ժամանակը արդեն անցնում ա։ Ինչքան անցնի, ի վնաս մեզ ա», - ասում է Գառնիկ Բուլղադարյանը։

Մի քանի օր էլ՝ ու եղած բերքն էլ կկորցնեն: Խաղողը վազերին արդեն չորանում է: 30 տարվա գյուղատնտես Գառնիկ Բուլղադարյանը տարակուսած է՝ ի՞նչ պետք է անի ավելի քան 10-ը տոննա խաղողը: Նախորդ տարիներին բերքը հասել ու մթերել է, ասում է՝ չի էլ մտածել, որ ամիսներով մշակածը կարող է մի քանի օրում ջուրը թափել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կա՛մ բերքը չեն ընդունում, կա՛մ ցածր գին են առաջարկում»․ խաղողագործները վարչապետի հետ հանդիպում են պահանջում «Պատճառը ոչ բերքի որակն է, ոչ էլ գինը», - ասում է 70-ամյա գյուղատնտեսը։ գործարաններում խաղողի պահանջ այլևս չկա։ Գյուղացիները չգիտեն, թե ինչու։

Միայն Արմավիրի մարզի Արաքս համայնքում շուրջ 800 տոննա խաղող է մթերմանը սպասում, սա համայնքապետարանի տվյալն է: Գյուղացիներից շատերը չգիտեն ինչ անել: Արդեն մտածում են, թե խաղողի մշակման համար վերցված վարկերն ինչպես են վճարելու: Դեռ առջևում էլ ձմեռ է:

Արաքս համայնքի ղեկավար Ռուբեն Կարապետյանն ասում է, թե իրենք զբաղվում են խնդրով, որ գործարանները մթերեն խաղողը: Ինքը մարզպետին, մարզպետն էլ կառավարությանն է խնդիրը ներկայացրել: Դեռ սպասում են. - «Բոլոր մեր գյուղի խաղողագործները գյուղապետարան են էկել, տվյալներն ենք վերցրել՝ անուն-ազգանում, հեկտարի չափ, խաղողի տեսակ, տոննա, ցուցակով բոլորը գրել ենք, ցուցակը բերել եմ մարզպետարան, մարզպետը տարել ա կառավարություն... Էս պահի դրությամբ քննարկում ա գնում։ Ես համոզված եմ, որ էս էրկու օրը հաստատ խաղողի մթերման հետ կապված լուրջ առաջընթաց կլինի»։

Գյուղացիները սպասել չեն կարող: Եթե չմթերվի իրենց բերքը, եկամտի աղբյուրից են զրկվելու:

Կառավարությունից էլ են այսօր ոչ միայն արաքսցիներին, այլև Արմավիրի մարզի այլ համայքների գյուղացիներին ենվստահեցրել, թե երկու օրո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR409421
RUR4.144.34
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր