PanARMENIAN.Net - Ծանրամարտիկ, Եվրոպայի եռակի չեմպիոն Մել Դալուզյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական պաշտպանության ներքո է: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է հենց Փաշինյանը՝ նշելով, որ, եթե դրվում է այնպիսի հարց, թե ով պիտի ապրի ՀՀ-ում, ապա՝ Հայաստանի համար չարիք են կոռուպցիոներները, երկիրը թալանածները, ընտրություններ կեղծածները: Փաշինյանը, անդրադառնալով Մել Դալուզյանի մասին նկարահանվող ֆիլմի ֆինանսավորմանը, նշել է, որ կառավարության կողմից տրամադրվել է այդ գումարի միայն14%-ը:
Փաշինյանի խոսքով՝ ֆիլմը մի մարդու մասին է, ով Եվրոպայի չեմպիոն է, ռեկորդակիր է, նրա ռեկորդը շարունակում է մինչև հիմա գոյություն ունենալ, նրա չեմպիոնության պատվին Հայաստանի դրոշը 3 անգամ բարձրացել է, ու հիմնը 3 անգամ հնչել է:
«Մարդն ունեցել է պրոբլեմ, որն ամենևին նորություն չէ մեր իրականության մեջ, և մեր բանահյուսության և բառապաշարի մեջ այդ պրոբլեմն ունի կոնկրետ բժշկական պարամետրեր։ Մարդն այդ պրոբլեմի պատճառով հասել է ինքնասպանության եզրին: Որովհետև այդ պրոբլեմի մասին իմացել են սկզբից թիմակիցները, հետո մարզիչները, հանրության արձագանքի ու վերաբերմունքի պատճառով, որ բոլորը թարս են նայել իրեն, ետևից փսփսացել են, մարդը հասել է ինքնասպանության եզրին, հետո որոշել, հասկացել է, որ այդ պրոբլեմը լուծելու միակ ճանապարհը Հայաստանից թողնել, հեռանալն է, դա բժշկական ցուցում ունեցող պրոբլեմ է։ Ժամանակակից աշխարհը հնարավորություն է տալիս, որ այդ պրոբլեմը լուծվի, չնայած որ մարդիկ ասում են, որ եթե Աստված իրեն էտպիսին է ստեղծել... կներեք, բայց մեզ մոտ երեխեք կան, որ սրտի արատով են ծնվել, Աստված իրենց էտպիսին է ստեղծել, եկեք չբուժե՞նք, երեխեք կան, որ կույր ե...
Կարդալ ամբողջովին