Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և Պետական անվտանգության ծառայությունը մի շարք ծանր մեղադրանքներ են առաջադրել ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին:
Նշվում է, որ համակողմանի միջոցներ են ձեռնարկել քրեական գործերով՝ կապված խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական, ահաբեկչական և այլ հանցագործությունների հետաքննության հետ, որոնք կատարվել են Հայաստանի անօրինական զինված խմբավորումների կողմից Ղարբաղում:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Արայիկ Հարությունյանը քրեական պատասխանատվության է ենթարկվել։
Հաղորդագրությունն ու շինծու մեղադրանքի բովանդակությունն առանց խմբագրման ներկայանում ենք ստորև.
«Հետաքննության ընթացքում հիմնավոր կասկածներ են առաջացել, որ 1973 թվականին Ստեփանակերտում ծնված Հարությունյան Արայիկ Վլադիմիրին մասնակցել է նվաճողական պատերազմին որպես «հորինված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ» Ադրբեջանի տարածքում և վարձկաններ է հավաքել, նրանց հետ վարժանքներ է անցկացրել և ֆինանսավորել, կազմակերպել նրանց մասնակցությունը ռազմական հակամարտություններին և ռազմական գործողություններին, զինված ընդհարման ժամանակ խախտել է միջազգային իրավունքը և զինված հակամարտության ժամանակ հանցավոր հրամաններ տվել։
Էական կասկածներ կային նաև, որ Արայիկ Հարությունյանը ձևավորել և կազմակերպել է Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների գործունեությունը, կազմակերպել է նրանց զենքի, բաղադրամասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի, ռազմական տեխնիկայի և բանակային տեխնիկայի մատակարարումը, կազմակերպել է ուս...
Կարդալ ամբողջովին