Դեպի վեր

Նազարբաևի տապալումը. ինչու՞ ձախողվեց ղազախների Ելբասին

panorama.am01/7/2022, 4:06

Նազարբաևի տապալումը. ինչու՞ ձախողվեց ղազախների Ելբասին

Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանի փաստացի միապետն էր դեռ խորհրդային տարիներից: Հետխորհրդային երկրների ղեկավարների շարքում Նազարբաևը, թերևս, ամենաերկարը պահպանեց իշխանությունը` 1980-ականների կեսերից մինչև 2022 թ.-ի հունվարը, երբ զանգվածային փողոցային ցույցերի արդյունքում ստիպված էր թողնել ոչ միայն իշխանության վերջին լծակը` Ղազախստանի անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը, այլև լքել երկիրն ու հանգրվանել Մոսկվայում: Ավելի քան 30 տարի լինելով Ղազախստանի փաստացի միապետը` Ելբասի (ազգի առաջնորդ) Նազարբաևը փորձեց ղազախ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ պետականություն կառուցել` միաժամանակ չմոռանալով արևելյան հեքիաթներում նկարագրված իրավիճակներին համահունչ անձնական հարստություն կուտակել և դասական արևելյան դիկտատորների օրինակով ամբողջական իշխանությունը կենտրոնացնել իր իսկ կլանի (ժուզի) ձեռքերում:

Հակիրճ անդրադառնալով Ղազախստանում Նազարբաևի շուրջ 30-ամյա կառավարման գաղափարախոսական ուղղություններին` նշենք, որ ներքաղաքական ասպարեզում Ելբասին հետևողականորեն ազգայնականացնում էր հիմնականում ռուսախոս և ԽՍՀՄ փլուզման պահին շուրջ 50 տոկոս սլավոնական բնակչություն ունեցող Ղազախստանը: Նույնիսկ մայրաքաղաքը Ալմաթիից տեղափոխեց Աստանա, որպեսզի ապահովի ղազախների մեծամասնությունը մայրաքաղաքում, համապատասխանաբար նաև կառավարող օղակներում: Բացի կառավարական օղակներից, Նազարբաևը «ղազախացրեց» նաև մասնավոր ոլորտը` ահռելի ծավալներով բնական պաշարների արդյունահանումը և արտահանումը կենտրոնացնելով ղազախների, իսկ ավելի կոնկրետ` իր իսկ ժուզի ներկայացուցիչների ձեռքերում: Նազարբաևյան շրջանում ղազախերենն աստիճանաբար տիրապետող դարձավ, և ստեղծվեցին պայմաններ, որպեսզի ռուսախոս սլավոնական բնակչությունն աստիճանաբար լքի Ղազախստանի տարածքը:

Արտաքին քաղաքականության ասպարեզում Ելբասին ի սկզբանե արագորեն հրաժարվեց ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած միջուկային զինանոցից և ընտրեց ռուսական անվտանգային հովանոցը` շատ լավ հասկանալով, որ Ղազախստանի համար Ռուսաստանի այլընտրանքը Չինաստանի կողմից կլանվելն է կամ հարավից սպառնացող արմատական իսլամի «զոհ» դառնալը: Միաժամանակ, Նազարբաևը 1990-ականների սկզբից առաջ էր տանում թյուրքական միասնության ու համերաշխության, ինչպես և եվրասիական միության գաղափարները` թյուրքական տարրի գերակայությամբ: Հետխորհրդային տարածաշրջանում Նազարբաևը մշտապես հավակնել է հակակշռել Մոսկվային` մի կողմից աջակցելով ղազախական ազգայնականությանը, պանթուրանական գաղափարներին, մյուս կողմից` Կենտրոնական Ասիայում ակտիվորեն համագործակցելով թե ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ: Բավական է հիշել, որ Մոկվային «իր տեղը ցույց տալու համար» Ելբասին ժամանակ առ ժամանակ պտտել էր տալիս այն թեզը, թե Ղազախստանը Ռուսիան նվաճած Ոսկե Հորդայի (Ռուաստանում թաթար-մոնղոլական լուծը) ժառանգորդն է:

Նազարբաևի տապալման հիմնական պատճառը բոլոր դիկտատորներին բոնորոշ ախտանիշն է` իրականության հետ կապի կորուստը: 21-րդ դարում Նուրսուլթան Նազարբաևը մտածում էր, որ կարող է ցմահ կառավարել Ղազախստանը` տարածքի մեծությամբ աշխարհի 9-րդ երկիրը, և իր ժուզի ձեռքերում կուտակել Ղազախստանի հսկայական բնական պաշարների շահագործումը: Ավելին` Նազարբաևին ինչ-որ պահի թվաց, որ 21-րդ դարում պետության մայրքաղաքն իր անունով անվանակոչելը, կենդանի մարդու, նույն ինքը` Նուրսուլթան Նազարբաևի արձաններ տեղադրելն ու ինքն իրեն ղազախների Ելբասի հռչակելը նորմալ երևույթ է, և հավերժ այդպես է լինելու:

Պատմական արդարության տեսանկյունից, թերևս, ղազախները պետք է շնորհակալ լինեին Մոսկվային, որ պատմության մեջ առաջին անգամ ԽՍՀՄ կազմում Ղազախստան անվանումով պետություն է ստեղծվել, արդյունաբերություն ու ենթակառուցվածքներ հիմնադրվել, կրթական համակարգ ձևավորվել, ի վերջո` 1930-ականներին մի ամբողջ քոչվոր ժողովրդի` ղազախներին, Մոսկվան ստիպել է անցնել նստակյաց կյանքի: Կարճ ասած` 20-րդ դարում Մոսկվան ղազախների համար քաղաքակրթական նշանակության ահռելի աշխատանք է կատարել: Շնորհակալ լինելու փոխարեն Նազարբաևը 20 տարուց ավել պատմության դասագրքերով ղազախներին քարոզել է, որ Ռուսական Կայսրությունը կոտորել է ղազախ ժողովրդին, իսկ ԽՍՀՄ-ը, որի վախճանի շրջանում Նազարբաևը միութենական տրամաչափի վերջին գործիչը չէր, միայն բռնաճնշումների ու «գոլոդոմորի» է ենթարկել ղազախներին: Ըստ Նազարբաևի` ղազախական նոր ինքնության հենասյունը բացահայտ հակախորհրդայնությունն էր, որը ոչ այլ ինչ է, քան քողարկված հակառուսականություն:

Բացի դրանից, 2010-ականներին վերջնականապես «ոտքերը ամպոտած» Նազարբաևն այդպես էլ չցանկացավ գիտակցել, որ աշխարհաքաղաքական կենտրոնները երկար չեն հանդուրժելու Ելբասիի «թյուրքական խաղերը»: Այսպես. 2010-ականների սկզբներից սեփական անձի կշիռը բարձրացնելու նպատակով Նազարբաևը թյուրքական համերաշխության քողի տակ ռուսական նախագծերում` ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, Թուրքիա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր