Այդ դահլիճում կա մեկը, որը որոշում է, որ իմ եւ տիկին Վարդանյանի դեմ բողոք ներկայացնի ոչ ավել, ոչ պակաս՝ իր մահափորձի մեջ կասկածելու համար։ Սրանից հետո ես մտածեցի, որ Հայաստանում պետք է փակվեն կանանց իրավունքները պաշտպանող բոլոր կազմակերպությունները եւ անցնեն նմանօրինակ մարդկանց իրավունքները պաշտպանելու, որովհետեւ իրենք շատ թույլ և անպաշտպան ավագանու անդամներ են:
Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստի ընթացքում հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
«Այո, մեզ հրավիրեցին Կոտայքի բաժնի քննչական բաժին, այո, ես եւ Թեհմինա Վարդանյանը հռհռալով գնացինք, որովհետեւ ծիծաղելի էր այս ամենը։ Բնականաբար անցած նիստի օրակարգային հարցի շուրջ վեճը աղերս չուներ քրեական գործի հետ։ Բնականաբար բողոքողը դրա մասին շատ լավ գիտեր, թե ինչի համար է դա արվել՝ թողնում եմ ձեր երեւակայությանը»,-ասաց Անի Խաչատրյանը:
Թեհմինա Վարդանյանն էլ լրացնելով Անի Խաչատրյանին հարցադրում արեց, թե ինչի պետք է մի ամբողջ օր կտրվեր իր առօրիայից, հրավիրվել Չարենցավանի քննչական կոմիտե բացատրություն տալու: Ապա ընթերցեց իրեն ուղարկված նամակը. «2022 թվականի հունիսի 21-...
Կարդալ ամբողջովին