Դեպի վեր

«Սրանք դարակազմիկ իրադարձություններ են, որոնք անպայման պետք է տեղ գտնեն դպրոցական դասագրքերում». Աշոտ Մելքոնյանը՝ նախարարի հայտարարության մասին

168.am08/25/2019, 9:42

«Սրանք դարակազմիկ իրադարձություններ են, որոնք անպայման պետք է տեղ գտնեն դպրոցական դասագրքերում». Աշոտ Մելքոնյանը՝ նախարարի հայտարարության մասին

Օրերս ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում խոսելով դասագրքերի տպագրությունի՝, նշել էր, որ երկու փուլով դասագրքերն արդեն տպվել են, հանձնաժողովը չի կարողանում Հայոց պատմության բովանդակության վերաբերյալ եզրակացության գալ, շատ բարդ քննարկումներ են ընթանում՝ ընտրությունների, քաղաքական գնահատականների հետ կապված, իսկ մնացած դասագրքերի հետ կապված՝ չափորոշիչներ են մշակվում, որն ավելի երկար գործընթաց է:

«Ես թույլ չեմ տվել պատմության դասագրքերի տպագրումը, քանի դեռ հանձնաժողովը չի եկել եզրակացության»,- ասաց նա՝ նշելով, օրինակ, որ վիճելի ձևակերպումներ կան Մարտի 1-ի հետ կապված:

Նախարարը չէր բացառել, նոր դասագիրքը, հնարավոր է՝ չտպվի, քանի դեռ հանձնաժողովը չի եկել եզրակացության, նաև չբացառեց, որ կիրառեն այլ երկրների փորձը, որ վերջին 20-25 տարիների պատմությունը չներառվի դասագրքում:

Նախարարի այդ հայտարարությունից հետո պատմաբան Վահրամ Թոքմաջյանն իր ֆեյսբուքյան էջում մի քանի դիտարկումներ էր արել՝ մասնավորապես նշելով.

«Նախարարի՝ պատմության դասագրքի մասով արած հայտարարությունների զգալի մասը չեն համապատասխանում իրականությանը և, մեղմ ասած, չիմացության արդյունք են։ Նախարարությունն ունեցել է բավարար ժամանակ, ոչ միայն վերաշարադրված, այլ բոլորովին նոր դասագիրք ունենալու համար։

Առնվազն տարակուսելի է, որ նախկին մրցույթների հետ կապված՝ մինչ այժմ քրեական գործ չկա հարուցված։

Նախարարության ենթակա կառույցները և միջին օղակները շփոթության մեջ են գցել նախարարին՝ ժամանակին չտրամադրելով կամ ընտրողական ինֆորմացիա տրամադրելով։

Այս պահին որևէ հանձնաժողով այդ մասով չի գործում։ Եթե գործում է, հրապարակեք կազմը։

Հանձաժողովը, բոլոր անդամների ստորագրությամբ, դեռ հուլիս ամսին է հրաժարվել գնահատական տալ վերաշարադրված դասագրքերին։

Խնդրահարույց են ոչ միայն 1991թ.-ից հետո ընկած դեպքերի շարադրանքը, այլ նաև` 1918-ից, որոնց վերաբերյալ, ինչպես նշեցի, կա 522 դիտարկում։

Հանձնաժողովը չի առաջարկել դասագրքերում գրել թավշյա հեղափոխության մասին։ Դա նախկին ԿԱԻ-ի առաջարկն է։

Պատրաստ եմ փաստաթուղթը հրապարակել ամբողջությամբ։ Մեկնաբանության մեջ դնում եմ հրամանը»,- նշել էր պատմաբանը։

168.am-ը ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվեց, թե ինչո՞վ են պայմանավորված նախարար Արայիկ Հարությունյանի և հանձնաժողովի անդամի նման տարբեր կարծիքները։

Մեզ հետ զրույցում նախարարության դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի տնօրեն Գոռ Գասպարյանն ասաց, որ այդ տեսակետների մեջ որևէ տարաձայնույթւոն չի տեսնում, քանի որ նախարարն ու պատմաբանն այս դեպքում տարբեր հանձնաժողովների մասին են խոսում։

«Գրքի տպագրվել կամ չտպագրվելը կապ չունի պարոն Թոքմաջյանի նշած հանձնաժողովի աշխատանքի հետ։ Ձևավորվել է աշխատանքային հետաքրքիր միջավայր, որի արդյունքում տարբեր խմբեր կարծիք են արտահայտում, քննարկում են, ինչը շատ լավ է, քանի որ համոզված եմ, որ այս ամենի արդյունքում տպագրվելու է պատմության շատ լավ դասագիրք։

Որպես այդ աշխատանքների ներսում եղած մարդ՝ չեմ կարծում, որ նախարարի ու Թոքմաջյանի կարծիքների մեջ կա տարաձայնություն, խնդիրն այն է, որ մանրամասն չեն ներկայացնում։ Այն հանձնաժողովը, որի մասին խոսում է պարոն Թոքմաջյանը, պետք է Հայոց պատմության դասագրքի 9-րդ դասարանի ծրագրի վերաբերյալ ներկայացներ առաջարկություններ։

Հանձնաժողովն ուսումնասիրել և ներկայացրել է իր առաջարկությունները, որոնք էլ քննարկվել են հեղինակների հետ, այս ամենի արդյունքում ձևավորվել է մի փաստաթուղթ, թե այդ դասագրքում ինչ խմբագրական աշխատանքներ պետք է կատարվեն։ Սրանով աշխատանքային խումբն ավարտել է իր աշխատանքները»,- նշեց Գ. Գասպարյանը։

Ինչ վերաբերում է նախարարի այն հայտարարությանը, թե հնարավոր է՝ դասագրքերում չներառվի վերջին 20-25 տարիների պատմությունը, Գոռ Գասպարյանն ասաց, որ այն դեռևս առաջարկ է, և որպեսզի այն իրականություն դառնա, պետք է տեղի ունենան ծրագրային փոփոխություններ։

«Այս պահին դեռևս նման որոշում չունենք։ Կարծում եմ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD475.5477
EUR523528.5
RUR7.347.47
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր