Այս օրերին Հայաստանի քաղաքական համակարգը փայլում է ամենավատ կերպարով: Քանի որ բիզնեսի ու քաղաքականության սերտաճման, ընդդիմություն-իշխանություն ազգուտակով պաշտոնի տեղավորման արատավոր իրականության մեջ ենք ապրում, ուստի մեկ բարձր պաշտոնյայի դուրս գալը եւ որեւէ ընդդիմադիր կամ իրեն ընդդիմադիր համարող կուսակցության մեջ ներառելը բազմաթիվ խաղաքարտեր է խառնում: Ցույց է տրվում, թե ինչպես կարելի է կեղծավորաբար հայհոյել իշխանությանը, ամեն ինչ ներդնել՝ փողից ու պատվից սկսած՝ ԱԺ-ում մի քանի տեղ ունենալու համար:
Սա թողնենք մի կողմ:
Ողջ աշխարհում ընդունված է, որ ընդդիմադիր կուսակցությունը, շարժումը ղեկավարում է նախկին պաշտոնյան, առաջնորդում նրան նախագահական, խորհրդարանական ընտրության: 2015-ին Լեհաստանի նախագահ ընտրվեց Անջեյ Դուդան, ով նախ կառավարության անդամ էր, ապա՝ նախագահի աշխատակազմի, լուրջ տարաձայնությունների պատճառով գործից դուրս եկավ: 2014-ին Բուլղարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթեց նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի կուսակցությունը, որը եւս հենց այնպես դուրս չէր եկել վարչապետի պաշտոնից: Նույն՝ 2014-ին, Հնդկաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթեց երկար տարիներ նահանգապետ եղած Նարենդրա Մոդին, ով դժգոհ էր երկրի կառավարումից:
Պանամայում նախագահ ընտրվեց վարչապետի սխալների արդյունքում կառավարությունը լքած Կառլոս Վարելան: Նույնկերպ՝ կարելի է հիշել Սլովենիայի, Սերբիայի, Մեքսիկայի՝ 2012-ին կատարված իրադարձությունները եւ կամ Արեւելյան Թիմորի դեպքը, երբ ընտրություններում հաղթեց պաշտպանության նախկին նախարարը:
Այսինքն՝ բոլորովին տարօրինակություն չկա դրանում, որ ինչ-որ պահի կարող է գործող բարձր պաշտոնյան դուրս գալ համակարգի դեմ եւ պայքարել իշխանության ձեռքբերման համար: Եվ բնավ պարտադիր չէ, որ նրա նպատակները միանգամայն բարի լինեն: Հիշյալ մարդիկ դժգոհ էին կոնկրետ քաղաքականությունից, դուրս եկան, ձեւավորեցին շարժում, հաղթեցին, որպեսզի կյանքի կոչեն իրենց ծրագրերը:
Բայց ընդդիմադիր դառնալու պարագան մեզանում բավականին ուշագրավ է:
Հայաստանում կառավարության կազմից հազվադեպ են դուրս գալիս իշխանության թերությունների դեմ ըմբոստացած վիճակում: Սեյրան Օհանյանը մտավ ընդդիմադիր դաշտ, Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է նույն ուղղությամբ, խոսք է գնում Գագիկ Բեգլարյանի, Վարդան Ղուկասյանի, անգամ՝ Գագիկ Խաչատրյանի մասին: Այս մարդիկ դժգոհ են, որ իրենց աշխատանքից ազատել են:
Սեյրան Օհանյանին երբեւէ հրապարակավ հետաքրքրե՞լ է, որ Հայաստանում կա կոռուպցիա, բանակում՝ առավել եւս, հետաքրքրե՞լ է, որ մեր երկիրը գնում է սխալ ճանապարհով: Բոլորովին: Դա հետաքրքրեց այն ժամանակ, երբ իր կամքին հակառակ՝ գործից հանեցին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մեծահարուստ պաշտոնյայի համար բոլորովին էլ վատը չէ: Բայց ոչ, նա հենց պաշտպանության նախարար էր ուզում մնալ:
Հովիկ Աբրահամյանը բազմաթիվ բարձր պաշտոններ է վարել, նրան ամեն անգամ նոր պաշտոն են հատկացրել՝ ասելով, որ վարիր ու ցանիր ուզածիդ պես: Նա էլ ուզածի չափ օգտվել է իշխանության բոլոր բարիքներից: Այժմ արդեն համակարգի դեմ է պայքարելու, դժգոհ է, որ իրեն կանչեցին ու ասացին՝ քեզ կփոխարինի Կարեն Կարապետյանը: Դժգոհ է, որ այսքան ծառայեց իշխանությանը, բայց գործից հանեցին: Նոր դեմք է գալիս, թարմ դեմք է գալիս, բայց դա կարեւոր չէ: Հենց ինքը պետք է մնար ու վերջ: Որովհետեւ մեզանում պաշտոնը մարդիկ համարում են իրենց երկնքից տրված պարգեւ, որը պետք է թողնեն միայն մեռնելիս: Ատամհատիկին կառավարության կնիքն էին առաջինը բռնել:
Մեզանում երբ մեկ տարի եւ ավելի պաշտոնավարում են, սովորաբար արմատակալում են ու հետո մահացու նեղանում, թե ինչո՞ւ եք մեզ հանել, ո՞ր մեկից ենք պակաս:
Անգամ Ֆիլարետ Բերիկյանի՝ սոցապփոխնախարա...
Կարդալ ամբողջովին