
-Ի՞նչն առիթ հանդիսացավ նման նախաձեռնությամբ հանդես գալու և ի՞նչ խնդիր է այն լուծում:
-Օտարերկրացիներին աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման համակարգի բարեփոխումների ուղղությամբ աշխատանքը տարվում է արդեն 2 տարի: Այն բավական ծավալուն օրենսդրական և տեխնիկական փոփոխություններ է ենթադրում ու ներկայում այդ փոփոխություններն ընթացքի մեջ են: Ազգային ժողովն այս տարվա ամռանն ընդունեց համապատասխան օրենսդրական փոփոխությունները: Օտարերկրացիների մասին օրենքում, Աշխատանքային օրենսգրքում, Պետական տուրքի մասին օրենքում կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հունվարի 1-ից: Ենթադրվում է համակարգի ամբողջական թվայնացում և վարչարարության պարզեցում: Սրանք, թերևս, հիմնական փոփոխություններն են:
-Եթե կարելի է մի քանի օրինակով կնշեք, թե գործող ընթացակարգերով ի՞նչ ունենք և հունվարի 1-ից ինչ փոփոխություններ են սպասվում:
-Ներկայում գործընթացն իրականացվում է հետևյալ տրամաբանությամբ: Գործատուն, օտարերկրացի աշխատող ներգրավելու համար, դիմում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ստանում է աշխատանքի թույլտվություն օտարերկրացու համար, այնուհետև օտարերկրացին գալիս է, անձամբ դիմում է ոստիկանություն և ստանում է ժամանակավոր կացության կարգավիճակ: Ըստ էության, մենք ունենք երկու տարբերվող պրոցեսներ, որոնք մեկ շղթայի մաս են: Հիմա ինչ ենք առաջարկում, այս շղթան ամբողջությամբ տեղափոխում ենք թվային հարթակ և սինխրոնիզացնում ենք: Օտարերկրացին այսուհետ ստանալու է մեկ փաստաթուղթ, այն է՝ ժամանակավոր կացության կարգավիճակ՝ աշխատանքի ...
Կարդալ ամբողջովին