Բեյրութում տեղի ունեցած սարսափելի պայթյունը մարտահրավեր է ոչ միայն Լիբանանի պետության, այլ նաև Հայաստանի Հանրապետության համար, իհարկե, անհամեմատ ավելի փոքր մասշտաբի, բայց մարտահրավեր, քանի որ Լիբանանում կա հոծ հայկական համայնք և այն ունի օգնության կարիք: Ամենազազրելին, անշուշտ, այն է, որ այդ հարցը կարող է դառնալ Հայաստանի ներքաղաքական շահարկումների և խաղարկումների առարկա, և արդեն, ըստ էության, դառնում է՝ տարբեր քաղաքական խմբերից հնչող հարցադրումների տեսքով, որոնցում ավելի շուտ ոչ թե մտահոգություն է, այլ մտագոհություն այն առիթի համար, որ սարսափելի աղետը ստեղծել է Հայաստանի կառավարության հասցեին ընդդիմախոսության համար: Ի վերջո, անկասկած է, որ Երևանը չի կարող անմիջապես ցուցաբերել բազմաբովանդակ, ակնթարթային աջակցության այն ամբողջ ծավալը, որի անհրաժեշտությունն ու կարիքն ունեն մեր հայրենակիցները Բեյրութում: Եվ դա, իհարկե, հնարավորություն է խոսելու, թե օգնությունն ուշանում է, թե համապատասխան պաշտոնյաները չեն գործում և այլն, թեև արտաքին գործերի նախարարությունը ստեղծել է հատուկ աշխատանքային խումբ, որն աշխատելու է թե՛ լիբանանյան կառավարության, թե՛ հայկական կառույցների հետ: Լիբանանի հայկական համայնքի օգնության հարցը Հայաստանում ներքաղաքական խաղարկումների առարկա դարձնելը գործնականում կվկայի հայաստանյան ներքաղաքական դաշտի բարոյա-հոգեբանական դեգրադացիայի ամենացածր աստիճանի մասին, որ հնարավոր է պատկերացնել:
Լիբանանի հայ համայնքը պետք է հայտարարվի ցանկացա...
Կարդալ ամբողջովին