Դեպի վեր

Ամերիկյան Chopped խոհարարական հեռուստաշոուի աստղ Ամանդա Ֆրայթագն այցելել է «Երեմյան ակադեմիա»

panarmenian.net06/8/2023, 9:54
  • Email
  • Facebook
  • Twitter

Ամերիկյան Chopped խոհարարական հեռուստաշոուի աստղ Ամանդա Ֆրայթագն այցելել է «Երեմյան ակադեմիա»

8 հունիսի 2023 - 13:49 AMT

PanARMENIAN.Net - Խոհարարական դիվանագիտության ծրագրի և ԱՄՆ դեսպանության համատեղ նախաձեռնության շրջանակում ամերիկացի հանրահայտ շեֆ-խոհարար, Chopped խոհարարական հեռուստաշոուի աստղ Ամանդա Ֆրայթագը hունիսի 1-6-ը Հայաստանում էր։ Դիվանագիտության ծրագրի նպատակն էր խթանել կայուն սննդային շղթան ու խոհարարական ձեռներեցությունը։ Այցի շրջանակում հանրահայտ շեֆ-խոհարարը հունիսի 2-ին հյուրընկալվել էր «Երեմյան Փրոջեքթս» խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայում` ուսանողների հետ կիսվել իր փորձով և հմտություններով։

Հայաստանը որպես գաստրո ուղղություն և հայկական խոհանոցն ու մթերքները որպես յուրօրինակ փորձառություն հետաքրքրել են հայտնի շեֆին, ինչն էլ Հայաստան այցի համար հիմնական շարժառիթներից մեկն է դարձել։

«Գիտեք, ինձ համար կարևոր է փոխանցել այն փորձը, որը ես ունեմ և այն գիտելիքները, որոնք ինձ տվել են իմ ուսուցիչները։ Հիմա ես այդ փորձով ցանկանում եմ կիսվել ամբողջ աշխարհում և դա է պատճառը, որ Հայաստան եմ եկել։ Այս խոհարարական ակադեմիան նոր է և ինձ հետաքրքիր է տեսնել, թե ինչ և ինչպես են այստեղ դասավանդում ու գործնականում կիրառում խոհարարությունը։ Առաջին անգամ եմ Հայաստանում և այստեղ գալու համար մոտիվացիա են եղել նաև տեղացի մարդկանց ջերմությունն ու հյուրընկալությունը: Ինձ դուր են գալիս հայկական մթերքների թարմությունը, պարզությունը և, հատակապես շատ եմ հավանում՝ ինչպես են հայերը հաց թխում։ Շատ տպավորված եմ ձեր ուտեստներով, դրանք շատ համեղ են։ Կարծում եմ ժամանակն է՝ Նյու Յորքում հայկական խոհանոց ներկայացնող ռեստորան ունենալ»,- նշել է Ամանդա Ֆրայթագը։

Հանրահայտ շեֆ-խոհարար Ամանդա Ֆրայթագը «Երեմյան Փրոջեքթս» խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայում հանդիպում է ունեցել ընկերության հիմնադիր Դավիթ Երեմյանի հետ, ծանոթացրել է Ակադեմիայի հնարավորություններին, լսարանային ու խոհանոցային պայմաններին և ուսումնական ծրագրերին։

Ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունը՝ Դավիթ Երեմյանը նշել է, որ Ակադեմիան ստեղծվել է հենց այդ առաքելությամբ՝ կրթել հայկական խոհանոցի գիտակ դեսպանների, ովքեր ամբողջ աշխարհում կպատմեն իրենց խոհարարական արվեստի յուրահատկությունների մասին։

« 2019 թվականին, երբ մենք ստեղծեցինք «Երեմյան ակադեմիան» խոհարարական ոլորտում լուրջ բացեր կային, և մենք մեր առջև նպատակ դրեցինք խոհարարների նոր սերունդ կրթել, որոնց ստացած գիտելիքները կհամապատասխանեին միջազգային չափանիշներին։ Ուսումնասիրեցինք միջազգային փորձն ու, հաշվի առնելով մի շարք գործոններ, ընտրեցինք բրիտանական մոդելը։ Մեր ակադեմիայի ուսումնական ծրագրերը վավերացված են Activate Learning Group, Բրիտանական City of Oxford քոլեջի կողմից։ Ընդ որում, պետք է ասեմ, որ մեր շրջանավարտները ոչ միայն տեղական, այլև միջազգային շուկաներում են մրցունակ։ Նրանք նաև անգլերեն են սովորում, ստա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 391 397
EUR 407 422
RUR 4.03 4.25
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր