Դեպի վեր

3 ամիս առաջ ԱՀ նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ արցախցու վզին փաթաթվեց փրկչական ծրագիր․ Հայրիյան

armtimes.com01/24/2023, 5:54

3 ամիս առաջ ԱՀ նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ արցախցու վզին փաթաթվեց փրկչական ծրագիր․ Հայրիյան

ԱՀ առողջապահության նախկին նախարար Միքայել Հայրիյանը կրկին անդրադարձել է Արցախի ներքաղաքական իրավիճակին և պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործողություններին ու նրա վարած քաղաքականությանը:

Գլխատառերով «Ֆեյսբուք»-ի իր էջում նա գրել է, որ եթե հայտարարված պայքարը Ադրբեջանի բոլոր պահանջների բավարարումն ու Արցախը և արցախցուն սնանկացնելն է, ինչպես արվում է, ապա նույնիսկ վայրկյաններն են կարևոր։

«Ընդամենը երեք ամիս առաջ Արցախի Հանրապետության նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ անձանց որոշակի խմբի կողմից որոշակի պայմանավորվածություններով արցախցու վզին փաթաթվեց փրկչական կերպարով ներկայացած մի ծրագիր: Թեև անունը ծրագիր էր, բայց ո՛չ բեմագիր ուներ, ո՛չ պլան, ո՛չ հեղինակներ, ո՛չ հովանավորներ: Բայց դե թե ինչեր էին պատմում, էլ Վլադիմիր Պուտին, էլ Քիմ Քարդաշյան, Էլ Անգլիայի թագուհի, էլ Ջո Բայդեն...: Խեղճ արցախցին ցնծությունից խելագարության էր հասել»,- նկատել է նախկին պաշտոնյան:

Ըստ Հայրիյանի՝ ընդամենը երեք ամսում Արցախը կորցրել է ֆինանսական, տնտեսական (մնացյալները չեմ կարողանում բարձրաձայնել) ողջ դիմադրողականությունը, ներքին լարվածությունը, և թշնամանքը հատում է բոլոր թույլատրելի սահմանները:

«Յուրաքանչյուր օրը է՛լ ավելի է խորացնում ճգնաժամը, ներիշխա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր