Դեպի վեր

Առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու հայկական կողմի սկզբունքը ընդունելի է նաև Թուրքիայի համար

armenpress.am01/15/2022, 7:00

Առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու հայկական կողմի սկզբունքը ընդունելի է նաև Թուրքիայի համար

Մոսկվայում հունվարի 14-ին տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ «Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասված է հայտարարության մեջ։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը ևս հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Դրական և կառուցողական մթնոլորտում անցած առաջին հանդիպմանը հատուկ ներկայացուցիչները նախնական մտքեր են փոխանակել Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսության միջոցով իրականացվելիք կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը պայմանավորվել են լիարժեք կարգավորման հասնելու նպատակով բանակցությունները առանց նախապայմանների շարունակելու վերաբերյալ»։

Ինչպես ակնառու է երկու երկրների ԱԳՆ-ների տարածած հայտարարություններից, դրանց բովանդակությունները նույնական են։ Իսկ ինչն ավելի կարևոր է՝ երկու հաղորդագրություններում հստակ նշված է, որ հայ-թուրքական հարաբերությունների լիարժեք կարգավորման գործընթացի հիմքում դրվել է առանց նախապայմանների երկխոսությունը շարունակելու սկզբունքը։ Հայ-թուրքական հարաբերութ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր