Դեպի վեր

Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը ներդրում է կատարել Doctor Yan և Bliink հայկական ստարտափերում

armenpress.am09/22/2022, 1:48

Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը ներդրում է կատարել Doctor Yan և Bliink հայկական ստարտափերում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բժշկական ծառայությունների ամրագրման առաջին հարթակը Հայաստանում՝ Doctor Yan-ն ու արհեստական բանականությամբ աշխատող համակարգչային հավելված Bliink-ը ներգրավել են ֆինանսական և խորհրդատվական աջակցություն Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հրեշտակների ցանցի կողմից։ Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը (STAN) միավորում է տարբեր երկրներից և ոլորտներից հայազգի հաջողակ ներդրողների ու ձեռնարկատերերի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը շեշտել է, որ իր ստեղծման օրվանից STAN-ը, որպես առաջին բիզնես հրեշտակների ցանց, հաջողությամբ իրականացնում է իր առջև դրված խնդիրը։ «Ցանցի անդամ ներդրողները ոչ միայն ուղղակի ֆինանսական ներդրումներ են կատարում գիտելիքահեն ստարտափերում, այլև նվիրում են իրենց ժամանակը, գիտելիքն ու փորձը: Նրանք հանդես են գալիս որպես մենթորներ և ստարտափերին աջակցում անհրաժեշտ կապերի հաստատման գործում»,-ասել է Օրուջյանը:

Doctor Yan հավելվածը նախատեսված է ինչպես պացիենտների, այնպես էլ բժիշկների համար։ Պացիենտներին այն հնարավորություն է տալիս ընտրել բժիշկ՝ հիմնվելով ներկայացված տեղեկատվության և այլ այցելուների իրական կարծիքների վրա, հերթագրվել բժշկի այցելության՝ առանց զանգի և հերթերում սպասելու։ Բժիշկների համար հավելվածն ապահովում է առցանց գրանցումներ, ճկուն և հեշտ օգտագործվող օրացույց, տեսանելիություն հանրության լայն շրջանակներում և հեղինակության առաջխաղացում։

«Մենք գործունեության այն փուլում ենք, երբ ֆինանսավորումը և մասնագիտական խորհրդատվությունը կօգնեն մեզ ռազմավարություն մշակել՝ խթանելով ու արագացնելով հարթակի հետագա զարգացումը: Հաջորդ ամիսներին նախատեսված մեր ծրագիրը ներառում է ինտենսիվ իրազեկման արշավներ ինչպես պացիենտների, այնպես էլ բժիշկների շրջանում, նաև ակտիվ համագործակցության հաստատում հիվանդանոցների և ոլորտի այլ ներկայացուցիչների հետ»,- նշել է ստարտափի համահիմնադիր և տնօրեն Իրինա Ղազարյանը՝ հավելելով, որ Doctor Yan համակարգում այժմ գրանցված են 10 հազարից ավելի պացիենտ և 600 համագործակցող բժիշկ։

Bliink-ը, որը նաև FAST-ի նորարարության վենչուրային ծրագրի՝ InVent-ի շահառուներից է, թույլ է տալիս օգտատերերին կանխարգելել և քչացնել համակարգչով աշխատանքից առաջացած առողջական խնդիրները, ինչպիսիք են՝ աչքերի չորություն, կարմրություն, մեջքի ու պարանոցի շրջանում ցավերը: Օգտագործելով այս հավելվածը օգտատերերը զարգացնում են առողջ աշխատանքային սովորություններ ու դառնում ավելի արդյունավետ։ Bliink-ը անընդհատ ստուգում է օգտատերերի աշխատանքային վարքն ու նրանց ծանուցում ուղարկում՝ հիշեցնելով թարթել աչքերը կամ նստել ճիշտ դիրքով։ Հավելվածը նախատեսված է ինչպես բիզնեսների, այնպես էլ անհատ օգտատերերի համա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր