Դեպի վեր

«Զբոսանք» Սերգեյ Թովմասյանի փայտե գործերի հետ. Սոս Սարգսյանը, խոյերի ընտանիքը, մուսան ու ճախրանքը

bravo.am06/9/2023, 8:24

«Զբոսանք» Սերգեյ Թովմասյանի փայտե գործերի հետ. Սոս Սարգսյանը, խոյերի ընտանիքը, մուսան ու ճախրանքը

Եթե վերջին շրջանում ինչպես հարկն է չեք զբոսնել ու այցելել որեւէ մշակութային վայր, ժամանակն է շտապելու Նարեկացի արվեստի միություն, որտեղ բացվել է Սերգեյ Թովմասյանի ցուցահանդեսը:Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասանն իր փայտե յուրահատուկ աշխատանքների 7-րդ անհատական ցուցահանդեսն է անցկացնում, որն այս անգամ կրում է «Զբոսանք» խորագիրը:

Թովմասյանի հմուտ ձեռքերի շնորհիվ փայտը ստացել է ամենաանհավանական տեսքն ու ասես կենդանացել՝ մարդկանց հետ խոսելով սեփական լեզվով: Ներկայացված 32 աշխատանքները սիրո, մարդկանց ու բնության մասին են:

35


Արդեն երկար տարիներ սարեր բարձրացող դերասանն անչափ ուշադիր է բնության նկատմամբ ու պատահական չէ, որ նրա փայտե աշխատանքների մեծ մասը կենդանիներ են՝ ցուլ, բու, խոյ, ոզնի, բզեզ: Դրանք ստանալու համար օգտագործել է նաեւ հենց սարերից բերված տարբեր իրեր՝ պայտեր, մուրճ, լարեր, աշխատանքներից մեկում անգամ կտեսնեք փողոցային շների դակման համար օգտագործված նշանները, որոնք փողոցում է գտել:

Բայց ամենաշատը Թովմասյանի գործերում սիրո դրսեւորումներն ու ներկայացումների ազդեցությունն է նկատվում: Ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին աղավնիներով է պատկերել ու գործն անվանել «Անուրջներ»:

35


«Իր հայտնի «Ճերմակ անուրջներ» ֆիլմի մոտիվներով է, աշխատանքն ամբողջովին սիմվոլիկա է՝ Սարգսյանի վրա պատկերված աղավնիները հենց դերասաններն են: Նրանից ավելի իմաստուն մարդ իմ կյանքում չեմ տեսել, Սարգսյանին միայն լսելը մեծ հաճույք էր, ամեն վայրկյան կարող էիր հարստանալ: Գիտեր՝ ում վերցնել թատրոն, նրա շնորհիվ է, որ Համազգայինն այսօր Հայաստանի լավագույն թատրոններից մեկն է»,- խոստովանել է Թովմասյանը:

Դերասանի ստեղծած ճախրող ու զբոսանքի դուրս եկած կերպարներին նայելիս ինքդ էլ ուզում ես կտրվել հողից ու հայտնվել օդում, զույգերից մեկի պես խնդրել, որ քեզ գրկեն, բնության մի մասնիկը դառնալ կամ «Բուկովսկի» վերնագրով ջութակի վրայի գրության պես «Երգես, ինչ էլ որ լինի»:

35


Թովմասյանը պատմել է, որ ընկերների հետ են մեկ օր առաջ չարչարվելով բոլոր գործերը կախել: Նրանց մեծ մասը ներկա էր ցուցահանդեսի բացմանն ու անձամբ շնորհավորեց դերասանին. «Անկեղծորեն եմ ասում, որ բոլորից եմ սովորում՝ երեխայից, կենդանուց, մարդկանցից, իմ ընկերներից: Աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, քանի որ նման ընկերներ ունեմ»:

Թովմասյանը շատ է ցանկացել 2019 թվականին ցուցահանդեսն անցկացնել Շուշիի Նարեկացի կենտրոնում, որտեղ նրա աշխատանքները մեկ անգամ արդեն ներկայացվել են: Սակայն համավարակն ու պատերազմն ամեն ինչ փչացրել են. «Հույս ունեի Շուշիում նորից ցուցահանդես ունենալ, բայց պարտված մարդու նման իմ բոլոր զենքերը վայր դրեցի: Բարեբախտաբար, իմ կողքին ունեմ մի շատ ուժեղ մարդ՝ Նարինեին, նա ինձ թեւ ու ուժ տվեց՝ ասելով. «Դու պիտի անես»: Շատ երկար ու դժվար էի ստեղծագործում սթրեսի պատճառով: Փայտը վերցնում էի ու չգիտեի՝ հետն ինչ անել, միտքս ուրիշ տեղ էր: Մտածում էի իմ երկրի ու հայրենիքի մասին, հարազատ զինվորների, այն երիտասարդ երեխաների մասին, որոնք զոհվել են: Չէի հասկանում, թե ինչի կամ ում համար շարունակեմ ստեղծել»:

35


Դերասանը խոստովանում է, որ ժամանակը վերքերը մի քիչ բուժում է, այդպես էլ աստիճանաբար նորից շարունակել է արարել: Ցուցահանդեսի համար նախապես այլ անվանում է մտածել, իսկ հետո որոշել. «Իսկ ինչո՞ւ չէ, եկեք միասին զբոսնենք ու տեսնեք, թե ինչ եմ արել»:

Թեեւ գործերը ստեղծել է կյանքի ամենաբարդ շրջաններից մեկում, սակայն դրանք լի են լավատեսությամբ ու սիրով, ինչն այսպես է բացատրում. «Եթե դրական որեւէ բանով չես կարող ուրախացնել մարդկանց, ավելի լավ է ոչին...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր