Ազգային ժողովում այսօր դոմինանտ էր կրթության թեման: Ինչու են կրթական համակարգի շուրջ ձևավորվում կրքերը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Գոռ Մադոյանը և քաղաքագետ Հայկ Սուքիասյանը:
«Մեր հասարակությունը երբեք կրթական խնդիրներն առաջնային չի համարել: Այս դեպքում ևս ոչ թե կրթական ռեֆորմներն ու չափորոշիչներն են դարձել խնդիր, այլ ազգային գաղափարախոսության մանիպուլյացիան»,- նշեց Գոռ Մադոյանը՝ հավելելով, որ կառուցողական և բովանդակային քննադատություններ չեն հնչում, նպատակը անկայունություն առաջացնելն է:
Անդրադառնալով դիտարկմանը, որ խորհրդարնական ընդդիմությունը նույնպես պահանջում է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը, Հայկ Սուքիասյանը նշեց, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը փորձում են քաղաքականացնել ամեն բան: «Եթե դիսկուրս սկսեն, այսպիսի աղմուկ չի լինի, բայց երբ հարցը քաղաքականացվում է, դիվիդենտներ քաղելու հնարավորություն են ստանում: Հայաստանում կրթական լուրջ բարեփոխումներ չեն եղել: Արտախորհրդարանական ուժերի նպատակը իշխանությանը տապալելն է, իսկ «Լուսավոր Հայաստան»-ի նպատակը իրական ընդդիմ...
Կարդալ ամբողջովին