Դեպի վեր

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է գերեվարումից ազատ արձակված Արթուր Բադալյանին վճարել 30 հազար եվրո

armenpress.am07/22/2021, 11:48

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է գերեվարումից ազատ արձակված Արթուր Բադալյանին վճարել 30 հազար եվրո

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է հերթական վճիռն ընդդեմ Ադրբեջանի՝ արձանագրելով, որ Ադրբեջանը խոշտանգել և ապօրինի ազատությունից զրկել է ՀՀ քաղաքացի Արթուր Բադալյանին, ով մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքում հրապարակված որոշումներից:

Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է Արթուր Բադալյանին վճարել 30.000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:

Նշվում է, որ 2009 թվականի մայիսի 9-ին դիմումատուն անհետացել և գերեվարվել է ադրբեջանական ուժերի կողմից: Նրա գտնվելու վայրը անհայտ է եղել ընտանիքի և Հայաստանի իշխանությունների համար մինչև 2010 թվականի նոյեմբերի 5-ը, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից գրանցվել է որպես Ադրբեջանում պահվող հայ գերի: 2011 թվականին մարտի 17-ին գերիների փոխանակման շրջանակներում նա ազատ է արձակվել՝ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ:

Դիմումատուն՝ Բադալյանը, ՄԻԵԴ-ին ներկայացրել է, որ ադրբեջանական ուժերի կողմից գերեվարվելուց հետո 22 ամիս գերության մեջ է եղել տարբեր ռազմական հաստատություններում: Նա պնդել է, որ իրեն բավարար քանակությամբ սնունդ չեն տվել և հաճախ թույլ չեն տվել զուգարան գնալ: Ավելին, նա ենթարկվել է դաժան խոշտանգումների և հոգեկան տառապանքի: Հաճախ են հարվածել նրա ոտքերին, որպեսզի չկարողանա զգալ կամ շարժել դրանք, հաճախակի էլեկտրական լարեր են կապել նրա մատերին և հոսանքահարել: Բադալյանի խցի դռանը հարվածել են մետաղական առարկաներով, ինչի արդյունքում նա այժմ տառապում է լսողու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր