Սեպտեմբերի 10-ին Revytech-ի բաժնետերերի ընդհանուր ժողովին Ընկերության Գլխավոր տնօրեն Տիգրան Սիմոնյանը ներկայացրել է ստարտափի գործունեության նպատակները, հիմնական ուղղությունները, առաջնահերթությունները և Հայաստանում նման ընկերություններ ստեղծելու անհրաժեշտությունը։
Տիգրան Սիմոնյանի խոսքով՝ իրենց առաքելությունն է մեկ կետից մատուցել տեխնոլոգիական համալիր և որակյալ ծառայություններ՝ ուղղված հաճախորդների կարիքների բավարարմանն ու հավելյալ արժեքի ստեղծմանը։ «Մեր նպատակն է Հայաստանում կառուցել մի ընկերություն, որը համաշխարհային շուկայում զգալի դերակատարում կունենա՝ ձգտելով դառնալ վերազգային խոշոր կորպորացիա: Այս ճանապարհին մենք միայնակ չենք. ունենք հզոր գործընկերներ, որոնց հետ կապեր հաստատելուց հետո դառնալու ենք այդ ընկերությունների առաջին և միակ պաշտոնական ներկայացուցիչն այստեղ, ինչը նաև խթան կլինի միջազգային շուկա դուրս գալու համար։ Աշխարհում արագ տեմպերով ընթանում է բիզնեսների թվային վերափոխման գործընթաց, որում շահում են փոփոխություններին ընդառաջ գնացողներն ու նոր պայմաններին արագ արձագանքողները»,-ասել է Տիգրան Սիմոնյանը։
Revytech-ը ստեղծվել է ֆինանսաբանկային ոլորտում ավելի քան քսան տարվա աշխատանքային և բազմազան նախագծերի իրականացման փորձ ունեցող մասնագետների կողմից: Պրոֆեսիոնալ թիմը, գիտելիքը, հմտությունն ու փորձը և աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ ինստիտուցիոնալ կապերն են այն նախադրյալները, որոնց շնորհիվ Revytech-ը հավակնում է դառնալ առաջատարներից Հայաստանում։
Revytech-ի թիմը ներկայացրել է ընկերության առաջիկա անելիքներն ու ծրագրերը, գործունեության հիմնական ուղղություններն ու ընթացիկ նախագծերը, որոնց զարգացման ուղղությամբ այս պահին ակտիվ աշխատանքներ են ընթանում։
Revytech-ի Խորհրդի անդամ, Ծրագրային ապահովման գծով տնօրեն Սերգեյ Տելեշեվը ելույթում նշել է․«Ն...
Կարդալ ամբողջովին