Դեպի վեր

«Ես ամեն ինչ կանեմ, որ իմ երեխաները սիրեն իրենց հայրենիքը». Արամ Չախոյան

bravo.am01/12/2021, 12:54

«Ես ամեն ինչ կանեմ, որ իմ երեխաները սիրեն իրենց հայրենիքը». Արամ Չախոյան

Հաղորդավար Արամ Չախոյանը նոր տարին նոր սպասումներով դիմավորել է ընտանիքի հետ: Տարվա անելիքների, նախորդ տարում կիսատ մնացած աշխատանքները շարունակելու, ինչպես նաեւ մեր օրերի խնդրի՝ ատելության մթնոլորտի եւ իր փոքրիկներին դրանից հնարավորինս հեռու պահելու մասին հաղորդավարը զրուցել է BRAVO.am-ի հետ: Ամանորն ու Սուրբ ծնունդն Արամը համարում է ընտանեկան տոն եւ նախընտրում է տարեմուտը դիմավորել հարազատների հետ.«Տարվա ավարտի եւ նոր տարվա գալստյան տոները հնարավորություն են ընտանիքի, հարազատների ու երեխաների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու, ուստի այս տարին էլ դիմավորեցինք ընտանիքով: Իհարկե, հասկանալի պատճառներով չկային այն ուրախությունն ու ոգեւորությունը, որ սովորաբար լինում է այդ օրերին: Այնուամենայնիվ, անցած ծանր տարին, կարծում եմ, պետք է հաղթահարենք խորհելով, վերլուծելով, հասկանալով պատճառները, փնտրելով ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր լավագույն տարբերակները: Այս օրերին հենց այս մտքերն էին ինձ ուղեկցում»:

7


Դուստրերը՝ Միլան եւ Լանան, թեեւ դեռեւս չեն ընկալում իրականությունն ինչպես որ է, սակայն Արամի խոսքով՝ պատերազմական օրերին մշտապես զգացել են, որ ծնողներն ավելի շատ ժամանակ են անցկացնում համացնցում կամ հեռուստացույցի առջեւ.«Բարեբախտաբար, երեխաները չեն գիտակցում, թե ինչ ծանր ժամանականեր ենք ապրում բոլորս, եւ առհասարակ կարծում եմ՝ պետք է նրանց որքան հնարավոր է հեռու պահել պատերազմներից ու բացասական երեւույթներից: Մեր տանը հենց այս սկզբունքն է աշխատում. բացառել ցանկացած երեւույթ, որ կարող է ազդել երեխաների տրամադրության վրա:
Երբ զրույցներ կունենամ աղջիկներիս հետ այս ամենի մասին, կրկին չեմ ընտրի ատելություն սերմանելու տարբերակը: Ինքս էլ փորձում եմ հեռու մնալ այդ մթնոլորտից եւ իմ ներկայությամբ կանխում եմ քաղաքական թեմաներով այն զրույցները, որոնք այս օրերին հաճախ անգամ մտերիմ մարդկանց հարաբերություններն են փչացնում: Ի վերջո, այդ հայացքները շատ անհատական են եւ խիստ անձնական: Երեխաներիս հնարավորություն կտամ ծանոթանալու փաստերին եւ կատարելու սեփական ընտրությունը»:

Ապագայում էլ չի պատրաստվում ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր