Դեպի վեր

Հայաստանը «Էքսպո 2020 Դուբայ» ցուցահանդեսին կներկայանա «Էթնոթեք» կոնցեպտով

armenpress.am18 ժամ առաջ
  • Email
  • Facebook
  • Twitter

Հայաստանը «Էքսպո 2020 Դուբայ» ցուցահանդեսին կներկայանա «Էթնոթեք» կոնցեպտով

2021 թ. հոկտեմբերի 1-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կմեկնարկի «ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ» համաշխարհային ցուցահանդեսը, որին առանձին տաղավարով կմասնակցի նաև Հայաստանը: Տարվա խոշորագույն բիզնես-մշակութային միջոցառումը կտևի շուրջ 6 ամիս՝ մինչև 2022 թ. մարտի 31-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և Էքսպոյում Հայաստանի տաղավարի հաղորդակցության թիմը աշխատանքային հանդիպում էին կազմակերպել հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ցուցահանդեսի ընթացքում ԶԼՄ-ների աշխատանքի կազմակերպման և ընդհանուր առմամբ Հայաստանի մասնակցության թեմայով: Կազմակերպիչները հայ լրագրողներին ներկայացրեցին «Էքսպո 2020»-ին հավատարմագրվելու ընթացակարգը:

«Բոլոր լրատվամիջոցները կարող են գրանցվել համակարգում և ամբողջ 6 ամսվա ընթացքում ստանալ ցուցահանդեսի լուսաբանման համար անհրաժեշտ տեղեկատվություն՝ տեսանյութեր, լուսանկարներ և մամուլի հաղորդագրություններ, որպեսզի հնարավորություն ունենան նույնիսկ հեռվից լուսաբանելու միջոցառման ամբողջ ընթացքը: Այսինքն՝ այն ամենը, ինչ տեղի է ունենալու Էքսպոյի շրջանակներում, անընդհատ թարմացվելու է ներկայացված հարթակում, և միայն հավատարմագրված լրագրողները մուտքի հնարավորություն կունենան դեպի այդ ամբողջ տեղեկատվությունը», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանը՝ հորդորելով հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորինս շուտ գրանցվել «Էքսպո 2020 Դուբայ»-ի կայքում, քանի որ ցուցահանդեսի մեկնարկին ընդամենը 2 շաբաթ է մնացել:

Իսկ գրանցվելու համար, ինչպես տեղեկացրեց «Էքսպո 2020 Դուբայ»-ում Հայաստանի տաղավարի հաղորդակցության թիմի ղեկավար Արմեն Ախիյանը, անհրաժեշտ է մուտք գործել media.expo2020dubai.com էլեկտրոնային հասցեով՝ լրացնելով անհրաժեշտ տվյալները:

Ինչ վերաբերում է ցուցահանդեսի բովանդակությանը և մասնավորապես Հայաստանի մասնակցությանը, ապա «Էքսպո 2020 Դուբայ»-ում մեր երկիրը հանդես կգա «Էթնոթեք» կոնցեպտով՝ աշխարհին ներկայացնելով Հայաստանի էթնիկ առանձնահատկությունները և տեխնոլոգիական հավակնությունները:

«Հայաստանը մասնակցելու է իր տաղավարով, և ներկայացված տեսահոլովակը նաև դրա մասին է, որ «Էթնոթեք» գաղափարի ներքո ներկայացվելու է ե՛ւ մեր անցյալը, ե՛ւ այդ անցյալից եկող մեր ազգային խառնվածքը այն առումով, որ հայերն իրենց պատմության ընթացքում միշտ եղել են նորարար, միշտ եղել են ստեղծագործ, ու այսօր էլ Հայաստանը փորձում է հետաքրքիր լուծումներով և տեխնոլոգիաներով հանդես գալ», - «Արմենպրես»-ին հայտնեց Արմեն Ախիյանը:

Զրուցակիցը շեշտեց, որ թեև «Էքսպո» անվանումը ինքնին ուղղորդում է դեպի ապրանքների, արտադրանքի ցուցադրություն, այդուհանդերձ, քանի որ «Էքսպո 2020 Դուբայ»-ը պետությունների ցուցահանդես է լինելու՝ այս պարագայում ոչ պակաս կարևոր է ցուցադրության ազգային-գաղափարական բաղադրիչը:

«Իրականում այս ցուցահանդեսը ոչ թե ապրանքների, այլ գաղափարների, համագործակցության, ընդհանուր հարցերի քննարկման էքսպո է լինելու: Պետք է ավելի գլոբալ նայենք հարցին», - ընդգծեց Ախիյանը:

Անշուշտ, լինելու է նաև ապրանքատեսակների ցուցադրություն, որի շրջանակում հանդես կգա նաև Հայաստանը: «Made in Armenia» («Արտադրված է Հայաստանում») խորագրով քառօրյա ցուցահանդես...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 482.5 490.5
EUR 567 582
RUR 6.66 6.9
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր