Վերջին շրջանում աշխարհում և Հայաստանում հատկապես, ակտիվացել են օնլայն առևտրի հարթակներն ու դրանցից օգտվող օգտատերերը: Նրանց անօրինական վարքագիծը նույնպես չի վրիպում Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տեսադաշտից: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ, մասնավորապես, List.am հայտարարությունների կայքում օգտատերերից մեկի վարքագիծը կասկածելի է թվացել վարչության ոլորտային թիվ 3 բաժնի աշխատակիցների համար: Կայքի «Gh Grup» օգտատիրոջ նկատմամբ ձեռնարկվել են «վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի շրջանակներում գնվել է 360.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ: Կասկածելի է եղել այդ խմիչքների վաճառքի գները, առկա չեն նաև տնտեսվարող սուբյեկտի մասին վկայող տեղեկություններ, վաճառողի մատակարարման հասցեի նշագրումներ և այլն:
Օղիների և կոնյակների վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի ուսումնասիրություններից պարզվել է, որ QR կոդով վերագրված ակցիզային դրոշմանիշերի համարները չէին համապատասխանում տվյալ դրոշմանիշերի վրա տպագրված համարների հետ։ QR կոդով ստուգված «Բելուգա» տեսակի օղիների ակցիզային դրոշմանիշերը վերագրված էին որպես «ABSOLUT» 0,5լ տարողության օղու ակցիզային դրոշմանիշեր, իսկ «Ախթամար» տեսակի կոնյակների ակցիզային դրոշմանիշերը՝ «Արարատ 3*» կոնյակի ակցիզային դրոշմանիշեր։
Ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է դարձել, որ առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ համացանցով վաճառվող ալկոհոլային խմիչքները դրոշմավորված էին կեղծ ակցիզային դրոշմանիշերով։ Ընդ որում, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Gh Grup» օգտատերը ...
Կարդալ ամբողջովին