Դեպի վեր

Պանթուրքիզմի վտանգը պետք է միավորի Հայաստանին եւ Չինաստանին

armenpress.am11/6/2020, 4:48
  • Email
  • Facebook
  • Twitter

Պանթուրքիզմի վտանգը պետք է միավորի Հայաստանին եւ Չինաստանին

Մեր տարածաշրջանի արցախյան ճակատում այսօր տեղի են ունենում գործընթացներ, որոնք աշխարհաքաղաքական վերադասավորումների տիրույթում են։ Որպես գերտերություն այս գործընթացներում իր ասելիքն ու դերն ունի նաեւ Չինաստանը։ Այս երկրի վարած քաղաքականության, հետաքրքրությունների եւ շահերի, ինչպես նաեւ հայ-չինական համագործակցային ներուժի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է քաղաքական գիտությունների թեկնածու (Հոնկոնգի համալսարանի Ասիա գլոբալ ինստիտուտ) Մհեր Սահակյանի հետ։

-Մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներն առնչվում են նաեւ Չինաստանի շահերին։ Ի՞նչ արձագանքներ կան այդ երկրից։ Որքանո՞վ է արցախյան հակամարտությունը ճիշտ ներկայացված Չինաստանում։

-Չինաստանն ուշի ուշով հետեւում է իրադարձությունների զարգացմանը. ԱԳՆ մամուլ խոսնակ Ջաո Լիծիանը վերջին անգամ հոկտեմբերի 23-ին է անդրադարձել արցախյան ընթացիկ պատերազմին։ Նա նշել է, որ Չինաստանը կոչ է անում կողմերին պահպանել կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում եւ տարաձայնությունը լուծել քաղաքական երկխոսության միջոցով։ Իսկ որքանո՞վ է արցախյան հակամարտությունը ճիշտ ներկայացվում Չինաստանում հարցի պատասխանը վերջերս փորձեցինք պարզել Հայ-ռուսական համալսարանի իմ ուսանողներ Էմմա Առաբաջյանի, Քրիստինա Ավագյանի հետ համատեղ կատարած հետազոտության արդյունքներով։ Ցավո՛ք, չինական պաշտոնական մամուլում գերակշռում է ադրբեջանամետ դիրքորոշումը, երբեմն տպագրված հոդվածները չեն համապատասխանում Չինաստանի պաշտոնական դիրքորոշմանը, որոնց առթիվ մեր կապերի միջոցով բողոք ենք հայտնել։ Երեւում է, որ ադրբեջանական եւ թուրքական դեսպանատները Պեկինում կապ են պահում չինական մամուլի հետ, նրանց տրամադրում են տեղեկատվություն, օգտագործում են չինական մամուլի տարբեր օղակներում աշխատող պակիստանցիներին, ովքեր այդ ոլորտում աշխատանք են ստացել անգլերեն եւ չինարեն լեզուների իմացության պատճառով։ Սա է իրականությունը, այս ուղղությամբ բաց կա եւ այս օրերին ավելի ընդգծված երեւաց... Կարծում եմ, որ Հայաստանը լրագրող պետք է գործուղի Չինաստանի ԱԳՆ մամլո խոսնակի հետ հանդիպումներին մասնակցելու համար։ Սա հնարավորություն կտար, որ ամեն անգամ հայ լրագրողը բարձրացներ Արցախի հետ կապված հարցերը։ Օրինակ՝ հարցներ Չինաստանի ԱԳՆ մամլո խոսնակին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղափոխումը Հարավային Կովկաս, որոնց դեմ պայքարում է նաեւ Չինաստանը... Միակ հակակշիռը մնում է փոքրաթիվ հայկական համայնքը, հայ ուսանողները, ովքեր մեծ ծավալի աշխատանք են տանում այս օրերին։ Չինական սոցցանցերում ակտիվ աշխատանք են տանում, ներկայացնում հայկական կողմի տեսլականը։ Նրանք նաեւ կազմակերպեցին դրամահավաք, ընդամենը մի քանի հարյուր հոգով «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցեցին ավելի քան 129.000 դոլար։ Փառք ու պատիվ նրանց, որ փոքր ուժերով նմանատիպ ծավալի աշխատանք են տանում։

-Տնտեսական առումով Չինաստանի հետաքրքրությունները մինչ այս կապված էին Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Ինչպիսի՞ պատկեր է անվտանգային առումով, եթե հաշվի առնենք, որ ներկայումս ընթացող աշխարհաքաղաքական վերադասավորումներն առնչվելու են նաեւ Չինաստանի շահերին։

-Պետք է վերջիվերջո հասկանալ, եւ սրա մասին մենք բազմիցս ենք խոսել, որ երբ Հայաստանը չի զարգացնում չինական ուղղությունը, ապա դա որոշակի ռիսկեր է առաջացնում։ Հարց է առաջանում, իսկ որո՞նք են այդ ռիսկերը, եթե հաշվի չառնենք այն հանգամանքը, որ ուղղակի չօգտագործվեցին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ընձեռած հնարավորությունները։ Ռիսկն այն է, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանն ավելի են խորացնում իրենց ընդգրկվածությունը չինական նախաձեռնությունում՝ փորձելով օգտագործել այն Հայաստանի դեմ, ինչպես նաեւ Պեկինում իրենց ձայնն ավելի լսելի դարձնելու միջոցով խոչընդոտել հայ-չինական հարաբերությունների խորացմանը։ Հայաստանն աշխարհի երկրորդ գերտերության հետ պետք է փորձի բարելավել հարաբերությունները, որոնք վերջին տարիներին լճացման փուլում են, որպեսզի կարողանա թե՛ օգտագործել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ընձեռած հնարավորությունները, թե՛ դիմակայել վերոհիշյալ ռիսկերին:

-Թուրքիան մեծ աշխատանք է տանում Կենտրոնական Ասիայում պանթուրքիստական գաղափարախոսությունը տարածելու համար։ Ինչպե՞ս է առնչվում այս ծավալապաշտական քաղաքականությունը Չինաստանի հետ։

-Չինաստանը հենց ինքն է փորձում սեփական ազդեցության գոտի դարձնել Կենտրոնական Ասիան. այսօր այնտեղ չինացիները զգալի աշխատանք են տանում։ Մի քանի տասնյակ միլիարդի ներդրումներ ունեն տարածաշրջանում, Կենտրոնական Ասիայի բոլոր երկրները մասնակցում են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, ինչը Չինաստանին ընձեռել է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ահռելի ազդեցություն։ Կենտրոնական Ասիայում չինացիների դեմ պայքարելը նույնիսկ ռուսներն անհույս գործ համարեցին եւ փորձում են տարածաշրջանում համագործակցել նրանց հետ, որ կրճատեն այլ ուժերի՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Թուրքիայի, Իրանի հնարավորությունները։ Չին-ռուսական տանդեմի անմիջական առաջնորդությամբ գործում է նաեւ Շանհայի ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 503 509
EUR 599 612
RUR 6.59 6.79
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր