Դեպի վեր

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում․ բախվել են 07-ն ու 099-ը․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

shamshyan.com01/13/2021, 6:12

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում․ բախվել են 07-ն ու 099-ը․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, հունվարի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են VAZ 2107 և VAZ 21099 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ օպերատիվ են գործել «Սպիտակի» հիվանդանոցի բժիշկները։ Վիրավորների մի մասին տեղափոխել են շտապօգնության մեքենայով, մի մասին էլ քաղաքացիները՝ իրենց ավտոմեքենաներով։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի և ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն և նույն վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչակ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր