«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրավագետ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:
– Նախ փորձենք հասկանալ այն փոփոխությունների տրամաբանությունն ու հերթականությունը, որոնք իրականացվելու են դատական համակարգում. Սահմանադրական դատարանի կնճիռը դեռ չհարթված է համարվում, բայց արդեն առաջացել է Գերագույն դատարան ստեղծելու գաղափարը, ինչքանո՞վ են այս նախաձեռնությունները փոխկապակցված։
– Որևէ փաստաթուղթ չկա, որպեսզի կարողանանք ավելի մանրամասն, առարկայական քննարկել այդ խնդիրը, ես լսել եմ հանձնաժողովի անդամների երկու-երեք ելույթներ, ավելի դետալային քննարկման համար կսպասեի հայեցակարգին, բայց քանի որ այսօր այդ հարցն ակտուալ է, կփորձեմ պատասխանել՝ այն բաժանելով երկու մասի:
Նախ՝ որոշ անդամներ առաջարկում են ստեղծել Գերագույն դատարան, հետո նոր Սահմանադրական դատարանը միավորել Գերագույն դատարանին: Այն մասնագետները, ովքեր տեղյակ են 90-ականների սկզբից տեղի ունեցած դատաիրավական բարեփոխումներից, առաջին Սահմանադրությունից և այլն, նրանք կվկայեն, որ երկրից, ղեկավարությունից, իրավական հասարակությունից հսկայական ջանքեր պահանջվեցին, մինչև կարողացանք հրաժարվել սովետական Գերագույն դատարանից և ստեղծեցինք եռօղակ դատական համակարգ՝ Առաջին ատյանի դատարան, Վերաքննիչ դատարան և Վճռաբեկ դատարան… Դատական համակարգի անկախության ապահովման տեսանկյունից ճիշտ էր ֆունկցիոնալ ատյանների սահմանազատումը: Այսօր Վճռաբեկը մնացել է միան որպես իրավունքի դատարան, ես չգիտեմ այսօր, որ ասում են՝ ստեղծում ենք Գերագույն դատարան, ուղղակի Վճռաբեկի անունն են փոխում, դնում Գերագո՞ւյն, թե՞ ստեղծում են իմ վկայակոչած վատ կառուցվածքով նախկին Գերագույն դատարանի նման դատարան, ինչը դատական համակարգի անխախությունը կհավասարեցնի զրոյի:
– Գերագույն դատարանի ստեղծման գաղափարը շրջանառության մեջ դրվելուց հետո կարծիք հայտնվեց, որ այդ քայլը ընդամենը ՍԴ-ից հրաժարվելու համար է արվում:
– Ես այդպես չեմ կարծում, եթե գնում են սահմանադրական հանրաքվեի, ՍԴ անդամներից ազատվելը, այսպես ասած, տեխնիկայի հարց է:
Մեկ այլ կարևոր խնդիր էլ կա, ես ասացի, որ Վճռաբեկը իրավունքի դատարան է: Իսկ Սահմանադրական դատարանը, բացի իրավունքի, օրենքի, Սահմանադրության հարցեր քննելուց, քննում է նաև փաստեր: Այսինքն՝ մենք փաստի և իրավունքի դատարանը միացնում ենք մաքուր իրավունքի դատարանին:
– Եվ ո՞րն է դրա իմաստը:
– Ես չեմ կարող ասել, սպասենք, թե ինչ փաստարկներ կներկայացնեն այդ առաջարկի հեղինակները…
– Վստահ եմ՝ հետևում եք Մարտի մեկի գործով վերջին զարգացումներին. տուժողների իրավահաջորդները և փաստաբանական խումբը հրաժարվեցին դատական նիստերին մասնակցելուց, ի՞նչ եք կարծում՝ ճի՞շտ քայլ էր դա:
– Եթե խնդիրը դիտարկում ենք զուտ իրավական հարթության մեջ, քայլը սխալ է, որովհետև տուժողը մեղադրանքի կողմն է ներկայացնում, և այդ մեղադրող կողմի մի մասի բացակայությունը դատարանի դատաքննություններից, այս նախապատրաստական փուլերից թուլացնում է մեղադրանքի կողմին, բայց այստեղ շան գլուխը ուրիշ տեղ է թաղված: Այդ ծնողները, տուժողների ներկայացուցիչները արդեն մեկ տարի չորս ամիս է՝ համբերատար սպասում են, որ դատաքննություն կսկսվի, դա շատ դժվար է, և ես կարծում եմ, որ այս նախապատրաստական փուլը իր չափ ու սահմանը սպառել է, արդեն վաղուց տեղի է ունենում պաշտպանական իրավունքի չարաշահում, նույն միջնորդություններն են, նույն բացարկները՝ տարբեր հիմնավորումներով և այլն։ Արդեն 1 տարի 4 ամիս է՝ կրկնվում է:
– Ձեր նկարագրած մթնոլորտը բերեց նրան, որ արդարադատության նախարարը խոստովանեց, որ այս գործով արդարադատությունից խ...