Դեպի վեր

Հայաստանի զբոսաշրջային վայրերը կարող են տեղ գտնել աշխարհահռչակ վիրտուալ հարթակում․ կորեական ընկերությունը պատրաստ է համագործակցության

armenpress.am08/2/2022, 6:06

Հայաստանի զբոսաշրջային վայրերը կարող են տեղ գտնել աշխարհահռչակ վիրտուալ հարթակում․ կորեական ընկերությունը պատրաստ է համագործակցության

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում լրջագույն նվաճումների հասած Հարավային Կորեայում քիչ չեն մարդկանց տարբեր ծառայություններ առաջարկող, նրանց կյանքը հեշտացնող, հետաքրքրությունները բավարարող հավելվածները։ Երկրի խոշորագույն ընկերություններից մեկի՝ Naver Z-ի Zepeto հավելվածը համարվում է Հարավային Կորեայի հիմնական բրենդներից մեկը։ Հավելվածը մարդկանց հնարավորություն է տալիս վիրտուալ տիրույթում, այլընտրանքային իրականության մեջ ստեղծվել սեփական կերպարը՝ ավատարը, և դրանով իր համար տարբեր բացահայտումներ անել, լինել վայրերում, որտեղ իրական կյանքում այցելել չի հաջողվել, օրինակ, Փարիզում, ծանոթանալ այլ երկրների զբոսաշրջային վայրերին, շփվել այլ մարդկանց հետ, ավտոմեքենա վարել, ամուսնանալ, մասնակցել երեկույթների, բավարարել տարբեր այլ հետաքրքրություններ։ Հավելվածը 300 միլիոնի հասնող օգտատերեր ունի աշխարհի տարբեր երկրներում։ Ընկերությունից պատրաստակամություն են հայտնում համագործակցել նաև Հայաստանի հետ, մասնավորապես, այնտեղ կարող են տեղ գտնել Հայաստանի զբոսաշրջային վայրերը և աշխարհի տարբեր երկրների օգտատերեր կարող են վիրտուալ տիրույթում տեսնել դրանք ու, ինչու ոչ, ցանկություն հայտնեն այցելել Հայաստան։

Կորեայի մշակույթի և տեղեկատվության ծառայության կազմակերպած մեդիատուրի շրջանակներում «Արմենպրես»-ը հանդիպել և զրուցել է Naver Z ընկերության բիզնեսի առաջխաղացման մենեջեր Այրիս Սոնի հետ։ Սոնն ընդգծեց, որ իրենց ամենահայտնի ծրագիրը Zepeto հավելվածն է, որը մեծ թափով տարածում է ստանում աշխարհի տարբեր երկրներում՝ ներգրավելով նորանոր և տարբեր հետաքրքրություններ ունեցող օգտատերերի։ Ընկերությունը ներդրումներ է ստանում ինչպես Հարավային Կորեայի կառավարությունից, այնպես էլ տարբեր մասնավոր կազմակերպություններից։

«Zepeto-ն հարթակ է վիրտուալ իրականության մեջ, որտեղ մարդիկ կարող են հանդիպել միմյանց: Այնտեղ մարդիկ կարող են ստեղծել իրենց ավատարները, ստեղծել իրենց համար հարմար միջավայր։ Դա, այսպես ասած, նոր աշխարհ է վիրտուալ իրականության մեջ։ Հարթակի հիմնական օգտատերերը 13-22 տարեկան անձինք են: Օգտատերերի մեծ մասը կանայք են: Սա անսովոր երևույթ է խաղերի և տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտների համար: Օգտատերերի 90 տոկոսն այլ երկներից են: Սա շատ զարմանալի է: Մենք նրանց անվանում ենք գլոբալ օգտատերեր: Նրանք սովորաբար Ասիայի երկրներից են՝ Ինդոնեզիայից, Թայլանդից, օգտատերեր կան նաև Ֆրանսիայից, Բրազիլիայից և այլն»,- մանրամասնեց Այրիս Սոնը:

Նա հավելեց, որ հարթակի կորեացի օգտատերերը, ի տարբերություն արտերկրի օգտատերերի, տարբեր տարիքային խմբերի օգտատերեր են։ Սոնը դա բացատրում է այն հանգամանքով, որ Naver Z-ը, համաշխարհային խոշոր ընկերություն է, ուստի կորեացիներիմոտ վստահություն կա ընկերության առաջարկած ծառայությունների նկատմամբ։

Զրույցի ընթացքում պարզեցինք, որ Zepeto հարթակում Հայաստանից ևս կան օգտատերեր, սակայն նրանց քանակը շատ քիչ է: «Եվրոպական երկրներից մեր հարթակից օգտվողների մեծ մասը Ֆրանսիայից են: Ռուսաստանից ևս շատ օգտատերեր ունենք: Ռուսաստանից ամսվա կտրվածքով 500 հազար նոր օգտատեր է գրանցվում»,- ասաց Այրիս Սոնը՝ հավելելով, որ Zepeto հարթակի ծառայություններից օգտվելու համար հարկավոր է ընդամենը սմարթֆոն, ինտերնետ և հավելվածը: Հավելվածը ներբեռնումն անվճար է:

Ընկերությունը համագործակցում է նաև Կորեայի պետական կառույցների հետ: Սոնը տեղեկացրեց, որ համագործակցել են Կ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր