PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին, որում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման ու ԼՂ հիմնախնդրին։
Սարգսյանը մասնավորապես նշել է.
«Լեռնային Ղարաբաղում հազարամյակներ ապրել են հայեր և Ղարաբաղը երբեք Ադրբեջանի մաս չի եղել: Երբ Ռուսաստանը խորհրդայնացվեց և խորհրդայնացման գաղափարները տարածվեցին մեր տարածաշրջան, Հայաստանն անկախ երկիր էր: Նույնը՝ Ադրբեջանը: Կուսակցական մարմնի՝ Կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի որոշմամբ Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին՝ չունենալով Ադրբեջանի հետ որևէ ընդհանրություն», մեջբերում է Ա1+-ը:
Նախագահի խոսքով, այդպես վարվեցին նաև Նախիջևանի հետ: «Այսօր Նախիջևանում մեկ հայ չի մնացել՝ ամբողջովին հայաթափվել է, հայկական պատմամշակութային ժառանգությունը գրեթե ամբողջովին ոչնչացվել է»:
Սարգսյանը շեշտել է, որ եթե նո...
Կարդալ ամբողջովին
