Հունվարի 14-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են Արթուր Հարությունյանը և Վահրամ Բալայանը:
ԱՀ ԱԺ-ն հայտնում է, որ քննարկվել են «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված՝ արտաքին քաղաքական գործունեության, զբոսաշրջության և տեղեկատվության ոլորտների ֆինանսավորման հարցերը:
Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ներկայացնելով գերատեսչության պահպանման ծախսերը, նշել է, որ գալիք տարվա բյուջեով նախատեսվում է 838 մլն 561 հազ. դրամ և մանրամասնել հատկացումների հիմնական ուղղությունները: Մասնավորապես անդրադարձ է եղել օտարերկրյա պետություններում ԱՀ մշտական ներկայացուցիչների 2021թ. համար նախատեսված 572 մլն 249 հազ. դրամ պահպանման ծախսին, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 34 մլն 841 հազ դրամի չափով՝ պայմանավորված արժույթների փոխարժեքների բարձրացմամբ: Նախարարը նաև պատասխանել է պատգամավորների առաջադրած հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին անվտանգությանը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, արտաքին քաղաքականությանը, ԱՀ մշտական ներկայացուցչությունների գործունեությանը, նոր իրողությունների հետևանքից բխող հետագա անելիքներին:
ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, ներկայացնելով գալիք տարվա զբոսաշրջության ծախսերը, նշել է, որ զբոսաշրջության զարգացման համար նախատեսվում է 10,0 մլն դրամ, նախորդ տարվա 28,0 մլն-ի համեմատ: Ըստ նախարարի՝ զբոսաշրջության հիմնական նպատակը լինելու է հետպատերազմյան ժամանակաշրջանում ոլորտի վերականգնումը, նոր իրավիճակ...
Կարդալ ամբողջովին