PanARMENIAN.Net - Ադրբեջանը նախնական հայտ է ներկայացրել Երևանում ապրիլին անցկացվելիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։ Միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը հայտնել է, որ ըստ միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի, մասնակցության հայտի վճարումների վերջնաժամկետը մարտի 31-ին է՝ չվճարելու դեպքում՝ չեն մասնակցի, հայտնում է Արմենպրեսը։
Միջոցառմանը նվիրված ասուլիսում նշվել է, որ Ադրբեջանը նախնական հայտ է ներկայացրել 6 մարզիկով։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է․ «Ցանկացած նման մեծ միջոցառումներ անցկացնելու հայտ ներկայացնելիս յուրաքանչյուր երկիր երաշխավորում է տվյալ մայրցամաքի ֆեդերացիաների անվտանգ և անխոչընդոտ մասնակցությունը տվյալ մրցաշարին: Պատրաստ ենք հավատարիմ մնալ մեր խոստումներին և ապահովել բոլորի մասնակցությունը: Մենք պարտավորվում ենք հյուրընկալել բոլոր այն երկրների ներկայացուցիչներին, որոնք մասնակցության հայտ նե...
Կարդալ ամբողջովին