Դեպի վեր

Քաբուլը բաժանեց ՇՀԿ-ի անդամ երկրներին. կազմակերպության մասնակիցներն աֆղանական հարցում տարբեր մոտեցումներ ունեն

armenpress.am09/16/2021, 5:18

Քաբուլը բաժանեց ՇՀԿ-ի անդամ երկրներին. կազմակերպության մասնակիցներն աֆղանական հարցում տարբեր մոտեցումներ ունեն

Դուշանբեում սեպտեմբերի 17-18-ը կկայանան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովները՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ: Նրանք կքննարկեն Աֆղանստանում ստեղծված իրավիճակը: ՇՀԿ-ի մասնակիցները տարբեր կերպ են վերաբերվում այդ երկրում տեղի ունեցած իրադարձություններին: Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հրաժարվել են մեկնել Դուշանբե: Նրանք կմասնակցեն օնլայն նիստին, որպեսզի, ըստ փորձագետների, կոնֆլիկտ չստեղծեն, քանզի Աֆղանստանի հարցում հակադիր դիրքորոշումներ ունեն: Օնլայն ռեժիմով կաշխատի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այսպիսի պայմաններում աֆղանական խնդրի վերաբերյալ դիրքորոշումների համաձայնեցումը դժվար թե հնարավոր լինի:

ՇՀԿ-ն 20-ամյակը կնշի իր շարքերում տասներորդ պետության՝ Իրանի ընդգրկմամբ: Թեհրանը դեռ 2005 թ. դիտորդի կարգավիճակով միացավ դաշինքին: Իսկ 2008 թ. հայտ ներկայացրեց՝ մշտական անդամության կարգավիճակ ստանալու համար: Սակայն միջազգային պատժամիջոցների պատճառով Իրանին չկարողացան ընդունել կազմակերպության կազմում: Հնարավորություն առաջացավ 2015 թ., երբ Թեհրանը համաձայնվեց սահմանափակել իր միջուկային ծրագիրը: Բայց այդ ժամանակ հայտն արգելափակեց Տաջիկստանը՝ Իրանին մեղադրելով Տաջիկստանի իսլամական վերածննդի կուսակցությանն աջակցելու, ինչպես նաեւ ահաբեկչական ակտերի կազմակերպմանն անուղղակի մասնակցության մեջ: Այսօր այդ երկրների հարաբերությունները վերադարձել են բարեկամական հուն, եւ առաջին պաշտոնական այցով Դուշանբե կժամանի Իրանի նոր նախագահ Իբրահիմ Ռաիսին:

«ՇՀԿ-ի կազմի մեջ մտնելն Իրանին դիվանագիտական լրացուցիչ փաստարկներ կտա Արեւմուտքի հետ հարաբերությունների ողջ կոմպլեքսում: Մասնավորապես՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում եւ պատժամիջոցների չեղարկման հարցում: Վերջինը հատկապես կարեւոր է, քանի որ պատժամիջոցներն արգելակում են երկրի զարգացումը: ՇՀԿ-ին անդամությունը թույլ կտա հարցի շուտափույթ լուծման հույս տածել: Բացի դրանից, կազմակերպությունը դաշինքի անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հնարավորություն կտա: Եվ նույնիսկ, հնարավոր է, Թեհրանը կփորձի առաջ մղել իր ոչ տնտեսական նախաձեռնությունները»,- «Նեզավիսիմայա գազետայի» թղթակցին ասել է Կենտրոնական Ասիայի եւ Միջին Արեւելքի գծով փորձագետ Ալեքսանդր Կնյազեւը:

Իրանում ՌԴ-ի դեսպան Լեւոն Ջագարյանը «ՌԻԱ Նովոստիին» ասել է, որ Մոսկվան աջակցում է ՇՀԿ-ի անդամության վերաբեյալ Թեհրանի հայտին: «Մենք ունենք մտերիմ, իսկ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հարցերում՝ համընկնող դիրքորոշումներ»,- նշել է Ջագարյանը:

Կնյազեւի կարծիքով՝ ՇՀԿ-ն իր գոյության 20 տարվա ընթացքում դարձել է երկխոսության հարմար հարթակ տարբեր խնդիրների քննարկման համար: Միեւնույն ժամանակ ընդունված որոշումները խիստ պարտադիր չեն նրա մասնակիցների համար:

Իրանը տարածաշրջանային կարեւոր խաղացող է եւ կարող է ազդել Քաբուլի նկատմամբ ընդհանուր որոշումների վրա: Թեհրանի մոտեցումը համընկնում է Մոսկվայի դիրքորոշման հետ եւ նույնիսկ ավելի կոշտ է: Ռուսական կողմը բավարարված չէ թալիբների գործողություններից անցումային կառավարության ձեւավորման հարցում: Բայց եթե Մոսկվան հետեւում է կատարվածին, Թեհրանը չի խորշում կոշտ հայտարարություններից: Հենց այդ պատճառով էլ ի վիճակի է ազդել ՇՀԿ-ի անդամ երկրների դիրքորոշման վրա:

Չինաստանի եւ Հնդկաստանի դիրքորոշումների տարբերությունն այն է, որ առաջինը պատրաստ է համագործակցել Քաբուլի նոր կառավարության հետ, իսկ երկրորդը կտրականապես դեմ է հանդես գալիս դրան: Ի դեպ, այդ հարցում միասնություն չկա նաեւ կազմակերպության մյուս անդամների մեջ: Պեկինի դիրքորոշումը կիսում են Իսլամաբադը, Տաշքենդը եւ Նուր Սուլթանը, Նյու Դելիինը՝ Դուշանբեն:

«Տաջիկստանի դիրքորոշումը կարող է օգտագործվել Մոսկվայի կողմից, եթե հանկարծ ստեղծվի մի իրավիճակ, երբ բանակցությունների սեղանի շուրջ սպառված կլինեն «Թալիբանի» հետ համագործակցության հեռանկարները, էլ չասած ճանաչման մասին, եւ անհրաժեշտությու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր