Հայաստանի թաեքվոնդոյի հավաքականը վերջին պահին չի մեկնել աշխարհի 2019 թ. առաջնության: Մրցաշարի վիճակահանության արձանագրություններում բացակայում է ինչպես Հայաստան անունը, այնպես էլ մարզիկների անունները: Հայաստանի հավաքականի անդմաները Հայաստանում են:
Մրցաշարն Անգլիայում՝ Մանչեստերում, մեկնարկել է երեկ՝ մայիսի 15-ին: Նույն ամսաթվով ներկայացված են 54 եւ 68 քաշային կարգերի վիճակահանության արդյունքները: Մարզիկների թվում հայերը չկան:
Աշխարհի 2019 թ. առաջնությունն ավարտվելու է մայիսի 19-ին: Այն վարկանիշային միարվորներ է տալիս 2020 թ. օլիմպիական խաղերի համար: Հայաստանը մրցումներին պետք է ներկայանար 5 մարզիկով: Նրանք էին Լեւոն Գասպարյանը (54 կգ), Ռոման Հայրապետովը (63 կգ), Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Սերգեյ Ավանեսովը (74 կգ), Արսեն Գրիգորյանը (87 կգ): Նրանց պետք է ուղեկցեր, ոչ թե գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանը, այլ մինչեւ 21 տարեկանների մարզիչ Զորայր Մեքին...
Կարդալ ամբողջովին