Դեպի վեր

K-pop, կորեական խոհանոց եւ ֆիլմեր. Երեւանում Կորեական մշակույթի օրեր էին

bravo.am05/26/2023, 1:30

K-pop, կորեական խոհանոց եւ ֆիլմեր. Երեւանում Կորեական մշակույթի օրեր էին

ՌԴ-ում Կորեայի Հանրապետության դեսպանատանը կից գործող Կորեական մշակույթի կենտրոնն արդեն 5-րդ անգամ Հայաստանում իրականացնում է Կորեական մշակույթի փառատոն: Այս տարի այն ընթացավ մայիսի 19-21-ը:Փառատոնը Կորեան ներկայացրեց աշխարհում մեծ տարածում ստացած K-pop-ի, ֆիլմերի, թաեքվոնդո մարտարվեստի եւ կորեական խոհանոցի միջոցով՝ նախաձեռնելով մի շարք միջոցառումներ:

Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցած բացման արարողության ժամանակ ցուցադրական համարներով ներկայացան նախորդ տարի K-pop cover պարային մրցույթի հաղթող «MICHYOS» ստուդիան, Երեւանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի սաները, ինչպես նաեւ ներկայացվեց կորեական ազգային երաժշտությունը: Պաշտոնական մասին հաջորդեց կինոդիտում. հայերեն ենթագրերով ցուցադրվեց «K խուզարկուն. անհետացած կղզու գաղտնիքը» արկածային կատակերգությունը:

17


Մոսկվայում Կորեական մշակույթի կենտրոնի տնօրեն Պարկ Ջունգ Գոնի խոսքով՝ կորեական մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում տարեցտարի աճում է:

«Մենք շատ ուրախ ենք, որ հայերը սիրում են մեր մշակույթը: Հարավային Կորեայում եւս այժմ սկսել են շատ հետաքրքրվել Հայաստանով, այն հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն է դառնում կորեացի ժողովրդի համար՝ որպես Կովկասում թաքնված թանկարժեք քար: Շատ գեղեցիկ բնություն ու լեռներ ունեք, հրաշալի է Սեւանա լիճը, խոհանոցը եւս շատ համեղ է, սակայն ամենակարեւորը ջերմ սրտեր ունեցող հայ մարդիկ են: Կարծում եմ, որ առաջիկայում ավելի շատ կորեացիներ կայցելեն Հայաստան, եւ հույս ունեմ, որ նման մշակութային փոխանակումները կնպաստեն հայ-կորեական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, կխորանա երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնումը եւ Հայաստանն ու Հարավային Կորեան կաջակցեն միմյանց ապագա ներուժը զարգացնելու հարցում»,- Bravo.am-ի հետ զրույցում հավելել է նա:

17


Փառատոնի շրջանակում տեղի է ունեցել նաեւ Հարավային Կորեայում ամենատարածված ուտեստներից կիմպաբի պատրաստման վարպետության դաս, անցկացվել է հայ-կորեական բարեկամության թաեքվոնդոյի մրցաշար եւ K-pop cover պարային մրցույթ: Վերջինս փառատոնի՝ հայ երիտասարդների շրջանում ամենասիրված ու սպասված միջոցառումն է: Այս տարի մրցույթին նախապես գրանցվել էր 24 խումբ: Նախնական ընտրական փուլից հետո մայիսի 21-ին Գ. Սունդուկյանի անվան թատրոնի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր